Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«Հնարավոր է նաեւ պատիժ կիրառվի նրա նկատմամբ»․ ինչու Նազիկ Ավդալյանը ոտքի չի կանգնել Թուրքիայի հիմնի ժամանակ. Armlur.am

Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասնեց երեկ Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացած դեպքի հանգամանքները. «Նազիկ Ավդալյանի փոխանցմամբ դա որեւէ ակցիա չի ենթադրել իրենից, պարզապես այդ պահին որդուց զանգ է ստացել եւ շտապել է պատասխանել նրան, քանի որ տղան տանը միայնակ է եղել: Կքանստելու հանգամանքն էլ պայմանավորված է եղել նրանով, որ հեռախոսն այդ պահին դրված է եղել լիցքավորման, լարն էլ կարճ է եղել, կքանստել է, որպեսզի կարողանա խոսել»:

Կարեն Գիլոյանը զրույցում նշել է, որ Ավդալյանը խոսել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ, բացատրել իրավիճակը, իրենք էլ կարծես ընդունել են. «Հնարավոր է, այո, նաեւ պատիժ կիրառվի նրա նկատմամբ»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ