Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Միջադեպը որեւէ լուրջ հետեւանք չի ունեցել. Հյուսիսային պողոտայում երգող մուրացիկին նկատողություն եմ արել. Արթուր Աբրահամ

Սպորտ

Սոցցանցերում տարածված տեսանյութը իմ մասնակցությամբ որեւէ լուրջ հետեւանքներ չի ունեցել. ես Հյուսիսային պողոտայում դինամիկով երգող մուրացիկին նկատողություն եմ արել օրվա բոլոր ժամերին մեր պատուհանների տակ բարձրաձայն երաժշտություն միացնելու եւ մեր երեխաների քունը պարբերաբար խանգարելու համար: Սա լուրջ խնդիր է, ինչի առիթով հրավիրում եմ Երեւանի քաղաքապետարանի ուշադրությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO  վարկածով աշխահի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Նշենք, որ նախօրեին սոցցանցերում տարածվեց Արթուր Աբրահամի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հայտնի բռնցքամարտիկը վիճաբանում է Երեւանի փողոցներից մեկում:

Նա նաեւ հավելեց, որ սա արդեն լուրջ խնդիր է մեր քաղաքում. «Ես ուզում եմ, որ քաղաքապետարանը ուշադրություն դարձնի այս հարցին: Հյուսիսային պողոտայի բնակիչները բազմիցս դիմել են քաղաքապետարանին, բայց ոչ մի արձագանք չի եղել:

Երեւանում այժմ ոչ մի տեղ չես տեսնի մուրացիկների՝ Կասկադում, Արամի փողոցում, Օպերայում բոլոր տեղերից հանել են, արգելել են: Միայն Հյուսիսային պողոտան է մնացել: Ամեն 10 մետրը մեկ կանգնած են՝ բարձր երաժշտությունը միացրած:

Երեկվա վիճաբանությունն այս թեմայով է եղել, ոչ մի ուրիշ խնդիր չի եղել: Ինչ-որ մեկը պետք է խոսի այս մասին, որ խնդրին լուծում տրվի:

Թող Հյուսիսային պողոտայում էլ արգելեն: Թող գնան այնպիսի վայրերում երգեն, որտեղ հարակից բնակելի շենքեր չկան: Թող Հրապարակում երգեն ու որեւէ մեկին չխանգարեն: Անվերահսկելի է այս ամենը, չես կարող տանը հանգստանալ: Օրվա բոլոր ժամերին ինչ երգ ուզում միացնում ու երգում են: Չի կարելի, չէ»,- ասաց Արթուր Աբրահամը:

Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/769302.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ