ՍԴ դատավորները վարձկաններ են` 2 միլիոն աշխատավարձով. Էդգար Ղազարյան
ՏեսանյութերՊարզվում է` բարձրացվել է ՍԴ դատավորների աշխատավարձը: Եվ թեպետ նրանք ամբողջ հուլիս, օգոստոս, սեպտեմբերի կես ոչ մի նիստ չունեն, ոչ մի աշխատանք չեն անում, բայց ամսական ստանում են` յուրաքանչյուր դատավոր 2 միլիոն դրամ աշխատավարձ: Այս մասին տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
— Որպեսզի համեմատությամբ դուք պատկերացնեք՝ դա ինչ է, ասեմ, որ ամեն զոհված զինծառայողի ընտանիք ամսական ստանում է 200 հազար դրամ դրամական փոխհատուցում` մեր բոլորի վճարած հարկերի հաշվին: Սա նշանակում է, որ 10 զինծառայող զոհվել է, որ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Սեդա Սաֆարյանը, Էդգար Շաթիլյանը, Արթուր Վաղարշյանը, Արման Դիլանյանը եւ այլք, ստանան ամսական՝ դժվար է ասել աշխատավարձ, որովհետեւ աշխատավարձն աշխատանքի դիմաց աշխատանքն է: Իրենք վարձկաններ են, ինչպես սիրիացի վարձկանները՝ ադրբեջանցիների կողմից: Հիմա այդ զոհված զինվորների փողը նրանք ստանում են, որպեսզի նրանց զոհողությամբ պաշտպանած հայրենիքը հանձնվի թշնամուն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ