Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Վանաձորում տեղի ունեցավ «Թաքուն…անխոս» երգի շնորհանդեսը

Մշակութային

Վանաձորցի մտավորականներին եւ մշակութային հաստատությունների սաներին մեկ հարկի տակ էր համախմբել սփյուռքահայ գրող-հրապարակախոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Յակոբ Այնթապլեանը։ Հանդիպման հիմնական թեման առնչվում էր Հայաստան-Սփյուռք կապերին։ Հարցերը շատ էին, պատասխանները՝ սպառիչ: 

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ Յ. Այնթապլեանի «Վերադարձ» ժողովածուում տեղ գտած «Թաքուն…անխոս» բանաստեղծության հիման վրա գրված երգի եւ տեսահոլովակի շնորհանդեսը: Երաժշտության հեղինակը ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանն է։ Երգը կատարեց հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր Անդրանիկ Մալխասյանը։

Վանաձորցիները բարձր գնահատեցին ներկայացված ստեղծագործությունը։ Ի դեպ, «Թաքուն…անխոս» երգի շնորհանդես նախատեսվում է իրականացնել նաեւ մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում, որոնք եւս կուղեկցվեն Հակոբ Այնթապլեանի դասախոսություններով:

Նշենք, որ Յակոբ Այնթապլյանն առաջին անգամ Հայաստան է այցելել արցախյան շարժման օրերին; 1988 թվականի երկրաշարժից հետո, մինչ օրս էլ բարեգործական գործունեություն իրականացրել հայրենիքում: Նրա մտահոգությունների առանցքում նաեւ հայերենապահպանության եւ հայոց լեզվի անաղարտության պահպանման խնդիրներն են, որոնց լուծման ուղղությամբ ներկայումս մեծ աշխատանք է տանում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ