Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Արմեն Աշոտյանը ամեն օր պայքար է մղում իրեն քաղաքական մղումներով հետապնդող իշխանւթյան դեմ անգամ հիմա, անազատության մեջ գտնվելով. Նատալի Սաղիյան

Զարկերակ
24 օր
Ինձ շատ են հարցնում, թե ինչի՞ համար ենք ամենօրյա ռեժիմով գրառումներ անում, լուսանկարներ և տեսանյութեր հրապարակում Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ լինելու մասին:
Այո, կա հանրության մի շերտ, որն անկեղծորեն չի հասկանում մեր գործողությունների պատճառներն ու նպատակը: Ես իրենց չեմ մեղադրում: 2018-ից ի վեր իրենց վարժեցրել են ապրել 24-ժամյա սենսացիաներով: Ամեն օր նոր սկանդալ, որի մասին գրում և խոսում են իշխանական քարոզչամեքենայի բազմաթիվ գործիչներն ու գործիքները, նախորդ օրվա սկանդալը մոռացության մատնելու համար:
Այդպես արեցին նաև մեր համար շատ ցավոտ հարցերի վերաբերյալ՝ պատերազմի, զոհերի, Արցախի տարածքի օկուպացիայի, ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիայի, դրանից առաջ՝ դատարանների շրջափակման, կորոնավիրուսի դեմ տապալված պայքարի և շատ այլ հարցերում: Ուղղակի թմրացրեցին մեր զգայարաններն ու ստացան հնարավորություն շարունակելու իրենց սև գործը:
Ակսօր մեր խնդիրն է հանրության ուշադրությունը կենտրոնացված պահել երկրում ստեղծված և ամրապնդվող իրավական և քաղաքական բեսպրեձելի վրա, որի թիրախում, մասնավորապես, գտնվում է Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանի զգայարանները չկարողացան թմրեցնել, չկարողացան իրեն անտարբեր դարձնել և շաունակել ապրել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել:
Արմն Աշոտյանն այլ խմորից է, նա չի հանձնվում:
Արմեն Աշոտյանը ամեն օր պայքար է մղում իրեն քաղաքական մղումներով հետապնդող իշխանւթյան դեմ անգամ հիմա, անազատության մեջ գտնվելով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ