⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Դավադիրների եռյակը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու հարցը 2 օր առաջ նորից սկսել են ակտիվ քննարկել ՔՊ խմբակցությունում:

Քննարկման կնքահայրը պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ով ՄԻՊ հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի եւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ քննարկել է, թե ինչ թեմաներ գտնեն Թագուհի Թովմասյանի վրա, որ հնարավոր լինի զրկել նրան պաշտոնից: Քանի որ միայն Էդգար Ղազարյանին խոսելու իրավունքից չզրկելը չի կարող հիմնավոր պատճառ լինել ՄԻՊ հանձնաժողովի նախագահին պաշտոնազրկելու համար, փնտրել են այլ պատճառներ: Վլադիմիր Վարդանյանը հուշել է, որ խորհրդի նիստերից բացակայությունը կարող են հիմնավորման մեջ նշել:

Այսինքն՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու հարցում շահագրգռված է խմբակցությունից առնվազն 3 հոգի. Արթուր Հովհաննիսյանը, ում մասնակցությամբ ՄԻՊ ընտրության հանձնաժողովի նիստը սկանդալի վերածվեց, Անդրանիկ Քոչարյանը, ով իրականում պայքարում է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որն իր հանձնաժողովից արտահոսքեր է ապահովում, եւ Ռուստամ Բաքոյանը, ով հանձնաժողովի փոխնախագահն է եւ, ասում են, աչք ունի Թովմասյանի աշխատասենյակի ու ծառայողական ավտոմեքենայի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ