Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ինչ եք կար­ծում, սա ի՞նչ է, որ շփո­թու­թյան աս­տի­ճա­նի նման է WiFi խորհր­դա­նի­շի: Սա ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս «ԱՊՐԵ­ԼՈՒ ԵՐ­ԿԻՐ» կու­սակ­ցու­թյան լո­գոն է: Զար­մա­նա­լի է, սրանք պատ­րաստ­վում են լրիվ վիր­տո­ւա՞լ եր­կիր կա­ռու­ցել, ուր ապ­րելն է՞լ վիր­տո­ւալ կլի­նի... Եվ վեր­ջերս, երբ տե­սանք այդ լո­գո­տի­պը պա­րու­նա­կող լրիվ մուլտ­ֆիլ­մա­յին պաս­տառ­ներ, սկզբում կար­ծե­ցինք, որ կա՛մ տիկ­նի­կա­յին թատ­րո­նի ազ­դա­գիր է, կա՛մ ինչ-որ մե­կը ծաղ­րել է այդ կու­սակ­ցու­թյա­նը: Բայց ի զար­մանս մեզ, պարզ­վեց, որ լավ էլ ի­րա­կան քա­րոզ­չա­կան նյու­թեր են: Ա­հա՛ թե ին­չու Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ սրանց խոս­տում­նե­րը լրիվ «մուլ­տի­կա­յին» են` և՛ «Կու­կու­ռուզ­նի­կը» վե­րա­կանգ­նե­լը (ի՞նչ «կու­կու­ռուզ­նիկ», հին ե­րև­ան­ցի­նե­րը Ե­րի­տա­սար­դա­կան պա­լա­տի շեն­քը կո­չում է­ին «կրծած կու­կու­ռուզ»), և՛ որ­պես փո­խադ­րա­մի­ջոց քա­ղա­քի ներ­սում ճո­պա­նու­ղի­նե­րի ցանց կա­ռու­ցե­լը, և՛ այլ ֆան­տաս­տիկ բա­ներ: Լավ, մի՞թե այդ կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար դեմ­քե­րը, այդ թվում նի­կո­լա­բույր Մա­նե Թան­դի­լյա­նը կար­ծում են, որ կա­պի­տու­լյան­տա­կան խուն­տան հասց­րել է բո­լո­րիս ման­կա­միտ դարձ­նել և վա­զել «մուլ­տի­կա­յին» խոս­տում­նե­րի հե­տև­ից... Չէ՛, ե­րև­ում է, այդ կու­սակ­ցու­թյու­նը WiFi-ի պես մի բան է, մնում է ընտ­րու­թյան օ­րը ե­րև­ան­ցի­նե­րը այդ «WiFi»-ի գաղտ­նա­բա­ռը մո­ռա­նան, զի կա­րող է «նի­կո­լա­վի­րու­սով» վա­րակ­ված լի­նի:

Նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Վար­դան Օս­կա­նյա­նին շատ ենք քննա­դա­տել, սա­կայն եր­բեք մտքնե­րովս չէր անց­նի, որ նրան հնա­րա­վոր է մե­ղադ­րել «44-օ­րյա պա­տե­րազ­մը բե­րե­լու» մեջ, սա­կայն ՔՊ-ական­նե­րից այդ­պի­սի զա­ռան­ցանք էլ լսե­ցինք: Իսկ ՔՊ խմբակ­ցու­թյան քար­տու­ղար ԱՐ­ԹՈՒՐ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ զար­մա­նա­լի­ո­րեն գե­րա­զան­ցեց ինքն ի­րեն և մո­տե­նում է Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նի սահ­մա­նած ռե­կորդ­նե­րին. «Իրենց ժա­մա­նա­կը ի­րենք օգ­տա­գոր­ծել են: Այդ մար­դիկ ԼՂ հար­ցի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թաց­նե­րի փաս­տաթղ­թե­րում տար­բեր տե­սա­կի ոչ հա­յան­պաստ ձե­ւա­կեր­պում­նե­րի հե­ղի­նակ­ներ են: Մար­դիկ ժա­մա­նա­կին ու­նե­ցել են հնա­րա­վո­րու­թյուն խնդի­րը լու­ծե­լու, ա­պա­հո­վե­լու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ի­րա­վունք­ներն ու անվ­տան­գու­թյու­նը: Այդ մարդ­կանց դի­տար­կում­նե­րը չեն բխում Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի շա­հե­րից»: Եվ ո՞վ է խո­սում հա­յան­պաս­տից և անն­պաս­տից, այս ե­րի­տա­սար­դը ի՞նչ է ծխում, սա­կայն շա­րու­նա­կու­թյու­նը լրիվ սպա­նիչ է. «Ադեկ­վատ ա­ռա­ջարկ­նե­րի հա­մար գո­յու­թյուն ու­նեն ա­դեկ­վատ խո­ղո­վակ­ներ եւ ձե­ւա­չա­փեր: Ցան­կա­ցած ոք, ով ու­նի հա­յան­պաստ լու­ծում, ա­ռա­ջարկ՝ գտնում է ա­դեկ­վատ խո­ղո­վակ­ներ՝ իր ա­ռա­ջարկ­նե­րը տեղ հասց­նե­լու հա­մար: Մենք լսում ենք բո­լո­րին, իսկ Վար­դան Օս­կա­նյա­նը չի մտնում ա­դեկ­վատ մարդ­կանց ցան­կի մեջ»: Օս­կա­նյա­նին ինչում ա­սես կա­րե­լի է մե­ղադ­րել, բայց գրո­ղը տա­նի, ոչ ա­դեկ­վա­տու­թյան մե՞ջ... Ե­րև­ի շու­տով նոր­մալ մարդ­կանց տա­նեն գժա­նոց, իսկ գժե­րին բաց թող­նեն:

Իսկ ՔՊ-ական քյո­փակ ՀԱ­ԿՈԲ ԱՍ­ԼԱ­ՆՅԱ­ՆԻ աչ­քին Հա­յաս­տա­նում դե­մոկ­րա­տի­ա է ե­րև­ա­ցել. «Այսօր մի­ջազ­գա­յին հան­րու­թյան գոր­ծե­լա­կեր­պի դեմ եր­կու ար­տա­քին և մեկ ներ­քին ուժ է պայ­քա­րում՝ 5-րդ շա­րա­սյու­նը, Ռու­սաս­տա­նը և Ադր­բե­ջա­նը: Դրանք ե­ռա­պե­տու­թյուն են կազ­մել Հա­յաս­տա­նի դեմ»: Բի­ձու­կը պնդում է` ո՛չ Ռու­սաստ­ա­նին, ո՛չ Ադր­բե­ջա­նին ձեռն­տու չէ դե­մոկ­րա­տա­կան Հա­յաս­տան, ո­րով­հե­տև եր­կուսն էլ բռնա­պե­տա­կան են: Հա­յաս­տա­նը, ըստ ՔՊ-ական քյո­փա­կի, փուշ է դա­ռել բո­լոր դիկ­տա­տո­րա­կան պե­տու­թյուն­նե­րի հա­մար: Զար­մա­նա­լի է` սա՞ ինչ պրե­պա­րատ­ներ է օգ­տա­գոր­ծում, որ կա­րո­ղա­նում է տար­ված լի­նել գո­յու­թյուն չու­նե­ցող, թվա­ցյալ հա­լյու­­ցի­նացիանե­րով, զա­ռան­ցել ու փոր­ձել բո­լո­րին հա­մո­զել, որ իր տե­սածն ի­րա­կան է... Ինչ ա­սես, տվյալ դեպ­քում թե­րևս գի­տու­թյունն ան­զոր է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ