Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Գյուղատնտեսության ոլորտը «սպանել են», թողնելով աննշան վերակենդանացման հնարավորություն. Ահազանգում է գյուղատնտեսը

Հանդիպում

Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտը ուղղակի սպանել են, թողնելով աննշան վերակենդանացման հնարավորություն:
Անդրադառնալով ՀՀ առկա գյուղատնտեսական վիճակին, ասաց գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը.

Yerevan.Today | Աշոտ Հարությունյան
-Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանը կորցրել է, տարբեր գնահատականներով 156 կամ 127 հա տարածք։ Դրանք խոտհարքներ, վարելահողեր, արոտավայրեր են, Ջերմուկի հատվածում ընտիր արոտավյարեր են ոչխարաբուծության համար, այն նաև գոտիականություն էր ապահովում։ Չկան Արցախի հողատարածքները, Սյունիքի, Գեղարքունիքի արոտավայրերը չկան, սրան էլ գումարած  դիրքերն այնքան են մոտեցել, որ գրեթե անհնար է դարձել տեխնիկայի աշխատանքը։ Այս պայմաններում ի՞նչ գյուղատնտեսություն, ի՞նչ գյուղատնտեսության աճ, օր օրի մենք տարածք ենք կորցնում, ինչը նշանակում է, որ կրակը մոտենում է հողի մշակին:
Գյուղացիները կանգնել են կոտրած տաշտակի առաջ, ոչ հույս ունեն, ոչ հավատ։ Բայց որ տեսնում եմ, թե ինչ են ցույց տալիս, կասկածում եմ՝ ես խո՞ւլ եմ, թե՞ կույր։ 

Անասնաբուծության ոլորտում եւս պատկերը, մեղմ ասած, տխուր է։ Անցած տարի կերի պակասի հետևանքով հարկադիր մորթ իրականցվեց, ինչն էլ հանգեցրեց կենդանիների գլխաքանակի կրճատմանը. «Սրանք ակնհայտ բաներ են, ես մասնագիտական որևէ վերլուծություն չեմ անում։ Բայց սարսափելին այն է, որ արդեն մի քանի տարի շարունակ անկում է գրանցվում, սա այն դեպքում, երբ հայտարարում են, թե մեծ գումարներ են ներդնում ոլորտի զարգացման համար։ Մինչդեռ բազմիցս նշել եմ, որ այդ ծրագրերը փորձակված չեն, տնտեսական արդյունավետությունը գնահատված չէ, այսինքն, այդ գումարների ծախսելը որևէ արդյունք չի տվել։ Այսօր ասում են փող ենք տալիս գյուղացուն աշնանացանի սուբսիդավորման համար։ Շրջե՞լ են մարզերում, տեսե՞լ են, թե ինչ որակի սերմացուով ինչ որակի աշխատանքներ են իրականացվում։ Բյուջեի սուղ միջոցները ցաք ու ցրիվ են անում, փողով ցորեն չեն աճեցնում, ցորեն աճեցնելու համար պետք է բարձրորակ սերմ ունենան»:

Անդրադառնալով տնամերձներների ծառերը փոխարինել նորերով կառավարության առաջարկին, մեր զրուցակիցը հակիրճ նկատում է.«Թող գնան գյուղատնտեսությանը շունչ տան, հետո անցնեն ծառերին, գյուղերում մեռնում է գյուղատնտեսությունը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ