⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Փաստ». «ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկել»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին մի քանի օրերի ընթացքում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում պաշտպանել այս կամ այն ուժին։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նախ ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, հայտնեց, որ կուսակցությունն առհասարակ նման հարց չի քննարկել։

Ինչ վերաբերում է որևէ թեկնածուի պաշտպանելու մասին շրջանառվող լուրերին՝ նա նշեց. «Եթե առաջադրելու լինի, ՀՀԿ-ն ինքը կառաջադրի, բայց ՀՀԿ-ն նման հարցեր չի քննարկում։ Այսօր Արցախը կյանքի ու մահվան կռիվ է տալիս, անձամբ ինձ առհասարակ հետաքրքիր չեն Երևանի ավագանու ընտրությունները։ Իմ օրակարգում երկու հարց կա՝ Արցախի, Հայաստանի հայկական լինելը, Նիկոլ Փաշինյանի հեռացումը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ