Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի` Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը.Էդուարդ Շարմազանով
Թավշյա տեռոր
ԵՄ-ն՝ ի դեմս Բորելի, ՌԴ ԱԳՆ-ն, ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական։
Սա է փաստը։
Ու սա հստակ ակնարկ է հայ հանրությանը առ այն, որ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։
Դավաճանել է Արցախը Նիկոլը նախ եւ առաջ։
Եվ եթե մենք պահանջելու բան ունենք, ապա նախ պետք է պահանջենք նրանից ու հեռացնենք նրան իշխանությունից։
Իսկ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերի համար դարդ մի արեք, նրանք իրենց հարցերը կլուծեն։
Դուք մեր դարդը լացեք, որ Նիկոլի պատճառով ողջ աշխարհն ամոթանք է տալիս մեզ, որ վարչապետ կոչվածը Արցախն ադրբեջանական է համարում։
Նման բան ուղիղ ասեց ԵՄ ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, այսօր էլ՝ ՌԴ ԱԳՆ-ն։
Եթե մեր երկիրը ղեկավարում է տեսակով կոլաբորացիոնիստը, ուրեմն մենք ադժանի ենք դաշնակից ու գործընկեր չունենալու։
Ակնհայտ փաստ է, քաղաքական «տրյապկի» հետ ոչ մեկ չի զինակցելու, նմանի վրա ՝կոշիկներ են մաքրում։
Գետինը մտնելու բան…
https://t.me/eduardsharmazanov/4857