Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Ժողովրդավարությունը «մեռավ» Ֆրանսիայի դեսպանատան դարպասների առաջ

Թեմա

Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ը, համարվում է Ֆրանսիայի ազգային տոնը, ինչի առթիվ Ֆրանսիայի դեսպանատանը մեծ խնջույք էր կազմակերպվել՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ժամկետից շուտ ավարտող դեսպան Անն Լույոյի կողմից: Եվ չնայած նրան, որ տեւական ժամանակ է, ինչ Ֆրանսիայի քաղաքացի, հետաքննող եւ ռազմական լրագրող Լեո Նիկոլյանը հիմնավոր փաստեր է ներկայացնում, որ սույն դեսպանը թաթախված է կոռուպցիայի մեջ եւ անգամ փողեր է ստացել Բաքվից՝ դավաճանելով ինչպես Հայաստանին, այնպես էլ Ֆրանսիային, ու բարձրացված մեծ աղմուկից հետո՝ նա փորձում է աննկատ հեռանալ Երեւանից, բայց Անն Լույոյի հրավերով դեսպանատուն էին շտապել ոչ միայն իշխանության ներկայացուցիչներ, այլեւ մի շարք կարկառուն ընդդիմադիրներ: Ոմանք նույնիսկ դեսպանատան դիմաց գլուխները տմբտմբացրին՝ ասելով, որ տեղյակ են եղելության մասին, բայցեւ չխուսանավեցին զերծ մնալ այդ միջոցառումից:

Վերջապես գտնվեց մեկը, ով այդ միջոցառմանն այլ օրակարգով էր եկել: Դեսպանատան առջեւ Լեո Նիկոլյանի հայտնվելուն պես՝ ոստիկանությունը նախ խուզարկեց նրա պայուսակները, ապա ոչ մի վտանգավոր իր չգտնելով՝ պահանջեց, որ նույնիսկ չփորձի բարձրախոսով խոսել, քանի դեռ դեսպանատան ներսում ընթանում է միջոցառումը: Նիկոլյանը ստիպված էր լուռ ակցիա իրականացնել՝ Անն Լույոյի լուսանկարով պաստառով, ինչը սակայն վրդովվեցրեց ո՛չ ավել, ո՛չ պակաս ֆրանսիացի ժանդարմին՝ դեսպանատան անվտանգության աշխատակցին: Վերջինս հարձակվեց Նիկոլյանի վրա եւ պատռեց իր իսկ շեֆի՝ Անն Լույոյի լուսանկարով պաստառը, ընդ որում՝ երկու անգամ: Իսկ հայրենի ոստիկանությունը փոխանակ զսպեր ժանդարմին, որը բացահայտ սադրանքի դիմեց, բերման ենթարկեց Լեո Նիկոլյանին: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Արեւմուտքի կողմից հորջորջվող ժողովրդավարության մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ