Ժողովրդի գլխին մի նոր եվրակոնվենցիա են բերում
Ներքաղաքական
Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին եւ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ -2» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը այցելել էին խորհրդարան: Վերջիններս ՔՊ-ական պատգամավորների հետ քննարկել են վերոնշյալ ծրագրի նպատակը, որն է Հայաստանի օրենսդրությունը, ինստիտուտները եւ պրակտիկան ավելի համապատասխանեցնել մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության բնագավառներում եվրոպական չափանիշներին:
Պարզվում է` ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ «երդում-պատարագ» է տվել հյուրերին, թե առողջապահության ոլորտի ՀՀ օրենսդրությունը գրեթե ամբողջությամբ բխում է «Մարդու իրավունքների պաշտպանության եւ կենսաբժշկության մասին» կոնվենցիայի դրույթներից: Այս առումով նրանք քննարկել են կոնվենցիայի վավերացման գործընթացին առնչվող հարցեր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ