⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Դատական համակարգը ատամ է ցույց տալիս Կարեն Անդրեասյանին

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Նախօրեին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվեց` օրակարգը չհաստատվելու պատճառով: Բնականաբար, ԲԴԽ դատավոր-անդամի ընտրությունն էլ տեղի չունեցավ, ինչի համար հրավիրվել էր ժողովը։ Դատավորների անկախական թեւը կարծում է, որ աննախադեպ հաղթանակ է տարել Կարեն Անդրեասյանի նկատմամբ՝ տապալելով նրա գծած սցենարը: Ստացվում է, որ Կարեն Անդրեասյանն իրավիճակին չի տիրապետում, եւ դատական համակարգն ատամ է ցույց տվել նրան: Ժողովի ժամանակ էլ հնչել են համարձակ քննադատական ելույթներ։ Ի դեպ, դատավորների այդ թեւին է միացել նաեւ ԲԴԽ անդամության թեկնածու Սուրեն Մնոյանը, ով հայտարարել է, որ, անկախ ամեն ինչից, բոլոր ատյանների դատավորներին հարկավոր էր ծանուցել։

Ի դեպ, մեր աղբյուրները նշեցին, որ ժողովը վարող վճռաբեկի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն իրեն բավականին ճիշտ է պահել․ տեսնելով դատավորների զայրույթը՝ նա առաջարկել է սպասել Դատական դեպարտամենտի պարզաբանմանը։ Հիշեցնենք, որ, Մնոյանից բացի, թեկնածուներ էին նաեւ Արմավիրի դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանը, Լոռու մարզի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Կարեն Անդրեասյանի թեկնածուն Հովհաննիսյանն էր։ Ամենայն հավանականությամբ, դատավորների ընդհանուր ժողովի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերին»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ