Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Սպերցյանը միջազգային մակարդակի ֆուտբոլիստ է. Սյոմին

Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Ամստերդամի «Այաքս» հնարավոր տեղափոխության մասին:

«Բոլոր ֆուտբոլիստները, որոնք խաղում ենք «Այաքսում», աճ են գրանցում և հետագայում հայտնվում են ավելի ուժեղ ակումբներում: Կարծում եմ, որ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այն ֆուտբոլիստներից է, որը շատ բաների կարող է հասնել կարիերայում:

Նա պետք է որոշի՝ հեռանալ, թե ոչ: Սպերցյանը լավ է խաղում  և՛ ակումբում, և՛ Հայաստանի հավաքականում: Նա միջազգային մակարդակի ֆուտբոլիստ է, այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ նա կաճի և կկարողանա ամրապնդվել «Այաքսում»»,- Սյոմինի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այաքսը» 8.5 + 2 միլիոն եվրո է առաջարկել «Կրասնոդարին»՝ Սպերցյանի տեղափոխության դիմաց, ինչպես նաև տրանսֆերի վերավաճառքից 10 տոկոս եկամուտ: Բայց «Կրասնոդարը» այս առաջարկը մերժել է։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ