Նիկոլին իշխանության բերած այսօրվա սուտի ընդդիմադիրների մոտ Սերժ Սարգսյանին մեղադրելը դարձել է խրոնիկ հիվանդության պես մի բան. Վահան Բաբայան
Զարկերակ
Լսեք տիկնայք և պարոնայք նախկին նիկոլականներ (չնայած կասկածում եմ, որ նախկին) դուք ուրեմն ուզում՞ եք մարդկանց համոզեք, որ այս վիճակին երկիրը հասցրածներին պետք է մի կողմ թողնել ու կրկին Սերժ մերժել:
Եվ դուք կարծում՞ եք, որ ձեր այդ «պատվերով համերգների» ժամանակն է ու դուք պետք է սենց վնգստաք ու մարդիկ էլ ձեզ լսեն ու հավատան: Դուք իրականում ողորմելի վիճակում եք, երբ երկիրը հասավ այս ծանր օրերին` այդ թվում ձեր մեղքով 2018թ բոլորդ էլ անխտիր նիկոլական էիք, հիմա եկել ուզում եք Սերժ Սարգսյանի անունը պախարակել:
Երրորդ նախագահը հաղթահարեց ու առաջ շարժվեց 2018թ այդ զանգվածային մառազմի հետևանքներին մեծահոգաբար մոտեցավ, նա չնեղացավ սեփական ժողովրդից և շարունակեց պայքարը հանուն Արցախի և Հայաստանի, հիմա ձեր մի երկու գրածներից գիտեք թե բան ՞եք փոխելու....
Ձեզ որևէ մեկը լուրջ է ընդունելու հա՞, դուք իրականում մի անգամ արդեն Սերժ Սարգսյանին մերժել եք հիմա ում եք եկել ինչ ապացուցում այ սուտի ընդդիմադիր դերասաններ: