Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Սերժ Սարգսյանի բաց նամակի առանցքային կետերը. Էդուարդ Շարմազանով

Զարկերակ

Պետության իրական ղեկավարի բացակայության եւ Արցախի պաշարման պայմաններում՝ ՀՀ երրորդ նախագահ,ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ,ՌԴ  եւ Ֆրանսիայի նախագահներին,որպեսզի նրանք կանխեն Արցախի հայաթափումն ու նոր ցեղասպանությունը։

Որո՞նք էին ուղերձի առաջնային կետերը.

1. Արցախի բլոկադան ու պաշարումը սկսել է կյանքեր խլել ու իրավիճակը կտրուկ չփոխելու դեպքում այն կարող է անդառնալի ողբերգական հետեւանքներ ունենալ։

2. Մենք շնորհակալ ենք ձեզ ներդրած ջանքերի համար,բայց դրանք բավարար չեն Ադրբեջանի հակահայ քայլերը զսպելու համար։

3. Արցախյան հարցը ոչ միայն չի լուծվել,այլ ավելի է խորացել,իսկ 120 հազար արցախցիների գլխին դամոկլյան սրի պես կախված է ցեղասպանության վտանգը։

4. Եթե նախկինում մենք քննարկում էինք Արցախի ժողովրդի սեփական երկրում արժանապատիվ ապրելու հարցերը,ապա այսօր օրհասական է դարձել ապրելու իրավունքը։


5. Հայաստանի այսօրվա կառավարիչը չունի մանդատ հանձնելու Արցախն Ադրբեջանին։
Դրան դեմ եւ եւ Արցախում,եւ Հայաստանում։

6. Դուք գիտեք իմ բանակցային կարմիր գծերը ու ընդունել եք դա՝ ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

7.  Տեր եղեք ձեր ստորագրած փաստաթղթերին ու փրկեք Արցախը նոր ողբերգությունից՝ հստակ ճնշում գոդծադրելով Ադրբեջանի դիկտատորի վրա։

8. Միայնակ թողնելով Արցախին՝ դուք բացում եք արցախահայության ցեղասպանվելու ուղին։

9. Արցախը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում։

10. Կանգնեցրեք աղետը ՝արժանապատիվ կյանքի հնարավորություն տալով Արցախի հերոսական ժողովրդին։

https://t.me/eduardsharmazanov/4971

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ