Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼԸ ՊԱՏՎԻ ՀԱՐՑ ԷՐ». ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՋԱՆԵՍ ՆԱԶԱՐՅԱՆ

Սպորտ

Վերջերս Հունգարիայում ավարտված Ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հունահռոմեական ոճի ըմբիշ, 57 կգ քաշային ՋԱՆԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ բրոնզե մեդալ է նվաճել, վճռորոշ գոտեմարտում 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել ադրբեջանցի մրցակցի Մահամադ Ալաքրարլիի նկատմամբ։

ravunk. com-ի մարզական թղթակիցը, զրուցել է հայ պատանի ըմբիշի հետ, ով այսպես մեկնաբանեց իր մրցելույթները.

«Հանդես եկա 57 կգ քաշային կարգում։ Ընդհանուր 5 գոտեմարտ եմ ունեցել։ Մեկնարկային գոտեմարտի ժամանակ հաղթեցի ազգությամբ բելառուս մրցակցիս, այնուհետև իտալացի ըմբիշին, այնպես ստացվեց, որ երրորդ մրցակիցս մեր հայ ըմբիշն էր Աշոտ Խալաթյանը, նրան ևս հաղթեցի։ Չորրորդ գոտեմարտում, կիսաեզրափակչում, մրցակիցս ազգությամբ ռուս, բավականին փորձառու մարզիկ էր։ Ափսոս, նրան պարտվեցի 7-5 հաշվով։ Իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտեցի մեզ համար թշնամի երկրի Ադրբեջանի ներկայացուցչի հետ, 3-1 հաշվով հաղթեցի» ։

- Ջանես, ինչ մտածեցիր, երբ իմացար, որ բրոնզե մեդալի համար պիտի պայքարես ադրբեջանցի մարզիկի դեմ։

- Բնական է, ավելի լավ տրամադրվեցի, ամբողջ ուժս ներդրեցի, կենտրոնացա, որպեսզի կարողանամ հաղթել ադրբեջանցի մրցակցիս, սա, ճիշտն ասած պատվի հարց էր։ Ու ես շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել ադրբեջանցի մրցակցիս ։

- Ջանես, դու մարզական ընտանիքի ներկայացուցիչ ես։

- Այո, հայրս էլ է զբաղվել ըմբշամարտով, ես էլ նրանից եմ ոգեշնչվել։ Ծնունդով Էջմիածնի շրջանի Արտիմետ գյուղից եմ ։Շատ փոքր հասակից եմ սկսել զբաղվել սպորտով ։Այս մրցաշարին պատրաստվել էի 2 ամիս ։Ամենամեծ նպատակս, ինչպես բոլոր մարզիկները, ես ևս երազում եմ նվաճել Օլիմպիական ոսկե մեդալը։

- Պետության կողմից ուշադրություն կա։

- Իհարկե, պետական աջակցություն ստանում եմ, գոհ եմ։

Իսկ ահա Ջանեսի անձնական մարզիչը ԳՈՌ ԱԲԳԱՐՅԱՆԸ, այսպես մեկնաբանեց. «Շուրջ 4.5 տարի է, ինչ ես Ջանեսի անձնական մարզիչն եմ։ Նա շատ հավասարակշռված, աշխատասեր, նպատակասլաց ըմբիշ է։ Այժմ մի փոքր հանգստանում ենք, պիտի պատրաստվենք արդեն աշնանը, սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին կայանալիք միջազգային առաջնություններին։ Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի։ Ջանեսը պարապում է թե Երևանում, թե Էջմիածնում ։Ի ուրախություն բոլորիս, Ջանեսը հայտնվել է ըմբշամարտի հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում։ Ես շատ մեծ հույսեր եմ կապում Ջանեսի հետ, նա իմ լավագույն սաներից մեկն է։ Նա օժտված է բարձր կամային հատկանիշներով, բոլորիս շատ ուրախացրեց, երբ տպավորիչ հաղթանակ տոնեց ադրբեջանցի մարզիկի նկատմամբ»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ