Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին. Բազմաթիվ նոր սթիկերներ` գիշերային Երևանում. ՖՈՏՈՇԱՐՔ
Զարկերակ
Այսօր քաղբանտարկյալ , ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ծննդյան օրն է: Դեռ գիշերվանից մարդիկ սոցիալական ցանցերում շնորհավորանքների հետ մեկտեղ հրապարակել են իրենց լուսանկարները Արմեն Աշոտյանի հետ, դրանով իսկ շեշտելով, որ հպարտանում են այդպիսի տոկուն և սկզբունքային քաղաքական այրի հետ ծանոթ լինելով: Իսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում առաջարկեց քաղաքացիներին մեկնաբանություններում թողնել շնորհավորանքները, որպեսզի անձամբ փոխանցի Արմեն Աշոտյանին:
Իսկ գիշերային մայրաքաղաքը կրկին ողողվեց Արմեն Աշոտյանի ազատությունը պահանջող սթիկերներով: «Իրավունք»-ի խմբագրությունը շնորհավորում է Արմեն Աշոտյանի 48-ամյակը և մաղթում շուտափույթ տեսնել նրան ազատության մեջ, կրկին ու կրկին ընթերցողին ներկայացնել կապիտուլյանտներին «հերձող» ուղիղ եթերները: