Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ա­զատ ու ար­դար ընտ­րու­թյուն­նե՞ր Ե­րև­ա­նի ա­վա­գա­նի­ում: Ի­յա՛, ի­րո՞ք... Փոքր-ինչ փորփ­րում ենք հա­մա­ցան­ցը և կար­դում. «Անկախ դի­տորդ» դա­շին­քը տե­ղե­կու­թյուն­ներ է ստա­ցել, որ «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան վար­չու­թյան փոխ­նա­խա­գահ, ԱԺ պատ­գա­մա­վոր ԳԵ­ՎՈՐԳ ՊԱ­ՊՈ­ՅԱ­ՆԻ հրա­հան­գով Սպի­տա­կի հա­մայն­քա­պե­տը հան­դի­պում­ներ է ու­նե­ցել հա­մայն­քի բնա­կա­վայ­րե­րի վար­չա­կան ղե­կա­վար­նե­րի հետ ու հրա­հան­գել ի­րենց հա­մայն­քի հետ կապ ու­նե­ցող, սա­կայն Ե­րև­ա­նում հաշ­վառ­ված քա­ղա­քա­ցի­նե­րին հոր­դո­րել ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րին քվե­ար­կել Տիգ­րան Ա­վի­նյա­նի և «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նագ­րի» օգ­տին: ՔՊ-ն, Պա­պո­յա­նը, հա­մայն­քա­պե­տը հեր­քում են, բայց հա­մո­զել չեն կա­րո­ղա­նում. ի վեր­ջո, կան կոնկ­րետ ձայ­նագ­րու­թյուն­ներ, փաս­տեր, ցու­ցակ­ներ»: Կա­րող են ոչ մի­այն հեր­քել, այլ նա­և բո­լոր սրբու­թյուն­նե­րով երդ­վել, զի աք­սի­ո­մա­տիկ ճշմար­տու­թյուն է` ՔՊ-ական­նե­րը բա­ցար­ձակ ան­սուրբ են: Զի մի­այն բա­ցար­ձակ ան­սուրբ չհայ չմար­դը կա­րող է կողմ լի­նել` ճա­նա­չե­լու Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում: Իսկ Գև­որգ Պա­պո­յա­նի այդ­պի­սի ե­լույթ­նե­րը ոչ ոք չի մո­ռա­ցել: Դե, դա­վա­ճա­նու­թյա­նը սո­վոր տղա է` սկզբում դա­վա­ճա­նեց ՀՀԿ-ին, դար­ձավ ՔՊ-ական, իսկ ՔՊ-ն նոր չէ, որ դրսև­որ­վել է որ­պես կա­պի­տու­լյան­տա­կան կու­սակ­ցու­թյուն:

Քա­ղա­քա­գետ Ռո­բերտ Մար­գա­րյանն ար­ձա­նագ­րում է. «ԵԿՄ-ի 30-ամյա­կի մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ ինչ-որ մե­կը փա­ռա­բա­նում էր Սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նին: Ու ես հան­կարծ հի­շե­ցի, որ նույն մար­դը 1999 թվա­կա­նին Սպա­րա­պե­տի հաս­ցե­ին ինչ էր գրում իր թեր­թում»: Այդ ինչ-որ մե­կը, ինչ­պես ար­դեն կռա­հե­ցիք, ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆՏՆ էր: Եվ ոչ մի­այն փա­ռա­բա­նում էր, այ­լև զազ­րե­լի փորձ ա­րեց հա­մե­մատ­վե­լու, թե` տե­սեք-տե­սեք, Վազ­գեն Սարգ­սյանն էլ չի ծա­ռա­յել բա­նա­կում: Սա­կայն ի տար­բե­րու­թյուն քեզ, ա՛յ հո­ղա­տու, Վազ­գե­նը բա­նակ էր ստեղ­ծել, հաղ­թա­կան բա­նակ, նա­և սե­րունդ­նե­րին ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տի­ա­րա­կու­թյուն տված Երկ­րա­պահ: Իսկ քո ստեղ­ծա­ծը մի բան­սար­կու, ստա­խոս և շան­տա­ժիստ թեր­թոն էր և եր­կիր քան­դող մի ՔՊ, ո­րը կու­սակ­ցու­թյուն կո­չել էլ չի կա­րե­լի Եվ դո՛ւ, որ քան­դել ես Վազ­գե­նի ստեղ­ծա­ծը, հի­մա զար­մա­նա­լի կեղ­ծա­վո­րու­թյամբ փա­ռա­բա­նում ես Վազ­գե­նին: Մնում է ևս մեկ ան­գամ ար­ձա­նագ­րել, որ Նի­կո­լից նող­կա­լի մի­այն Նի­կոլն է, և հոր­դո­րել ըն­թեր­ցող­նե­րին` ե­թե լսում եք նրա հրա­պա­րա­կա­յին ե­լույթ­նե­րը, դա ա­րեք բա­ցա­ռա­պես հա­կա­գա­զով, որ­պես­զի գար­շա­հո­տու­թյու­նից շնչա­հեղձ չլի­նեք:

Այն, որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հսկա­նե­րը երկ­դի­մի են և ան­բա­րո, նո­րու­թյուն չէ: Իսկ որ եվրա­կա­ռույց­նե­րը հսկա­յա­կան պոռ­նո­հար­թակ են, հաս­տա­տեց Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի գեր­մա­նա­ցի պատ­գա­մա­վոր ՄԱՐ­ՏԻՆ ԶՈ­ՆԵ­ԲՈՐ­ՆԸ. «Չնա­յած Եվ­րա­խորհր­դա­րա­նը, Եվ­րո­պա­յի խորհր­դի խորհր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վը և բազ­մա­թիվ կա­ռա­վա­րու­թյուն­ներ կոչ են ա­րել Ադր­բե­ջա­նին բա­ցել Լա­չի­նի մի­ջանց­քը՝ Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է խստաց­նել շրջա­փա­կու­մը՝ նույ­նիսկ Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տե­ին թույլ չի տա­լիս մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն տրա­մադ­րել: ՄԱԿ-ի դա­տա­կան մար­մի­նը՝ Ար­դա­րա­դա­տու­թյան մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նը, ի­րա­վա­բա­նո­րեն պար­տա­դիր կար­գով հայ­տա­րա­րեց, որ Ադր­բե­ջա­նը պետք է դյու­րաց­նի բեռ­նե­րի և մարդ­կանց ա­նար­գել փո­խադ­րու­մը Լա­չի­նի մի­ջանց­քով: Մինչ Եվ­րա­խորհր­դա­րա­նը պա­հան­ջել էր պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան պաշ­տո­նյա­նե­րի հան­դեպ, ե­թե նրանք չկա­տա­րեն դա­տա­րա­նի հրա­մա­նը, Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լը վեր­ջերս ող­ջու­նեց Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջար­կը՝ նրանց կող­մից մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու վե­րա­բե­րյալ: Սա ա­ղե­տա­լի ազ­դան­շան է, քա­նի որ Ադր­բե­ջա­նը ևս մեկ ան­գամ պար­գև­ատր­վում է մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քին չհե­տե­ւե­լու հա­մար»: Գեր­մա­նա­ցին դեռ զար­մա­նում է, իսկ մենք` վա­ղուց չենք զար­մա­նում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ