⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ա­վաղ, այժ­մյան ու­շագ­րավ ի­րա­դար­ձու­թյու­նը գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նի ա­սու­լիսն է: Քա­ղա­քա­գի­տու­թյան դոկ­տոր ՀՐԱ­ՉՅԱ ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԸ, ում դժվար է, ՔՊ-ական­նե­րի ա­սած, «ռո­բա­սեր­ժա­դաշ­նակ» հա­մա­րել, զար­մա­նա­լի դե­տալ­ներ է նկա­տել. «Քա­ղա­քա­կան գոր­ծիչ և մարդ, ո­րի ոչ մի խոս­քին չի կա­րե­լի վստա­հել, ում հետ գործ ու­նե­նալ չի կա­րե­լի: Խու­սա­փե­լով և խու­սա­նա­վե­լով  ուղ­ղա­կի­ո­րեն ա­ռա­ջադր­ված հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րից՝ նա ոչ մե­կին չպա­տաս­խա­նեց, պետք է ա­սեմ: Բո­լոր հար­ցե­րը, բա­ցա­ռու­թյամբ Ե­րև­ա­նի ընտ­րու­թյուն­նե­րի հար­ցի, վե­րա­բե­րում է­ին Ար­ցա­խին: Ի՞նչ նո­րու­թյուն կա: Ես տե­սա վա­խե­ցած և ան­կյուն քշված մար­դու՝ մե­ջը վախ կար, և սա հու­սադ­րող է: Բայց դրա հա­մար չէ, որ գրում եմ. այս ա­մե­նը սպա­սե­լի է: Ցան­կա­նում եմ կիս­վել իմ տպա­վո­րու­թյուն­նե­րով հայ լրագ­րող­նե­րի աշ­խա­տան­քի մա­սին, ո­րոնց «սահ­մա­նադ­րա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը» ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­ներ ու կա­նայք է­ին: Ես զար­մա­ցա և ու­րա­խա­ցա՝ տես­նե­լով, թե ինչ­պես է «ցե­ղը» վար­չա­պե­տի որս ա­նում՝ նի­զակ­նե­րի հար­ված­նե­րով նրան քշե­լով մի ան­կյուն: Դա ստի­պեց գռմռալ՝ ցույց տա­լով իր իս­կա­կան է­ու­թյու­նը՝ չա­րու­թյուն, ա­նօգ­նա­կա­նու­թյուն, կեղ­ծա­վո­րու­թյուն և խա­բե­ու­թյուն»: Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ, Նի­կո­լի խոս­քը նող­կա­լի էր` տե­սանք ցած­րա­ծա­գում չհայ ռա­մի­կի հո­գու ողջ այ­լան­դա­կու­թյու­նը:

Է­ռա­տո ԱՆ­ՆԱ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆՆ էլ տա­րօ­րի­նակ, զար­մա­նա­լի կո­չով դի­մեց ար­ցախ­ցի­նե­րին. «Հա­յաս­տա­նում ապ­րող­նե­րը քիչ չե՛ն տա­ռա­պել: Մե­ծա­հո­գի՛ ե­ղեք, որ նրանք այժմ փա­ռա­տոն­նե­րի են մաս­նակ­ցում»: Ին­չև­է, այդ տա­րօ­րի­նակ գրառ­ման մեջ հե­տաքր­քիր բան է հայտ­նա­բե­րել ՀՀԿ ե­րի­տա­սար­դա­կան կա­ռույ­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ Տա­թև Թա­դև­ո­սյա­նը. «Նի­կո­լի ա­սու­լի­սից հե­տո, Ան­նա Հա­կո­բյա­նը մի հե­տաքր­քիր ստա­տուս է գրել` ուղղ­ված ար­ցախ­ցի­նե­րին: Ակն­հայ­տո­րեն փոր­ձել է ա­մուս­նու դուրս տված վի­րա­վո­րա­կան մտքե­րը սվա­ղել ու նե­րո­ղու­թյան նման մի բան խնդրել ար­ցա­խա­հա­յու­թյու­նից: Բազ­մա­թիվ լո­լո­նե­րի կող­քին, զար­մա­նա­լի­ո­րեն մի շատ ճիշտ բան է գրել տի­կին Ան­նան, ա­սե­լով. «Քա­ղա­քա­կան մա­նի­պու­լա­ցի­ա­նե­րի մի՛ տրվեք»: Փաս­տո­րեն Ան­նա Հա­կո­բյանն էլ է կար­ծում, որ իր ազ­գա­կոր­ծան պա­տու­հա­սը, ա­սու­լի­սում զբաղ­վել է քա­ղա­քա­կան մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րով»: Դե ինչ, սա­տա­նա­յա­կան հո­տա­ռու­թյամբ զգա­ցել է, որ Նի­կոլն ար­դեն լրիվ «յուղ է վա­ռում», սա­կայն հո­ղա­տուն հասց­րել է հա­կա­ար­ցա­խյան ա­տե­լու­թյան այն­պի­սի դո­զա­ներ ար­տա­նե­տել, որ «սվա­ղե­լը» ա­ռա­վել քան ուշ է: Մնում է այդ հրե­շին մաղ­թել, որ իր կյան­քի լսած վեր­ջին խոս­քը լի­նի Ար­ցա­խի բար­բա­ռով նրա բան­տա­յին հսկի­չի ա­սած խոս­քը:

Չզար­մա­նաք, ե­թե մի օր լսեք, որ Ար­մեն Ա­շո­տյա­նին և մյուս քաղ­բան­տար­կյալ­նե­րին բռնել են «նախ­կին­նե­րը»: «Դուք լրիվ Սպար­տա­կի թվի պատ­մու­թյուն եք պատ­մում: Բո­լոր նրանք, ով­քեր կա­լա­նա­վոր­վել են, ես ի՞նչ կապ ու­նեմ դրանց հետ: Մա­մի­կոն Աս­լա­նյա­նը, Ար­մեն Ա­շո­տյա­նը կա­լա­նա­վոր­վել են, ես դրանց հետ ի՞նչ կապ ու­նեմ»,-  լրագ­րո­ղի հար­ցին, թե ձեր կա­ռա­վար­ման օ­րոք են այս մար­դիկ կա­լա­նա­վոր­վել, այս­պես պա­տաս­խա­նեց Նի­կո­լը: Նա նա­և ե­ր­ես­պաշ­տո­րեն շնոր­հա­վո­րեց Ար­մեն Ա­շո­տյա­նի տա­րե­դար­ձը: Իսկ հի­մա պինդ բռնվեք: Երբ լրագ­րո­ղը հա­վե­լեց, որ քա­ղա­քա­կան մո­տիվ­նե­ով են կա­լա­նա­վոր­վել թե՛ Ա­շո­տյա­նը, թե՛ Աս­լա­նյա­նը, թե՛ ԳՐԻ­ԳՈ­ՐԻ ԽԱ­ՉԱ­ՏՈՒ­ՐՈ­ՎԸ, գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նը ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս բար­բա­ջեց. «Ձեր նշած գոր­ծե­րի հետ կապ­ված մեկ­նա­բա­նու­թյուն չու­նեմ, բայց 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ից հե­տո քա­ղա­քա­կան շատ շրջա­նակ­ներ ինձ մե­ղադ­րում է­ին Շու­շին հանձ­նե­լու մեջ: Ես էլ ա­սում է­ի Շու­շի­ի հանձն­ման դրվա­գը պետք է քննվի: Քննու­թյու­նը ե­կավ-հա­սավ ար­դյուն­քի, ե­ղավ կա­լա­նա­վոր­ված անձ: Հե­տո ե­ղան այդ ան­ձին պաշտ­պա­նող­ներ»: Չէ, այս­տեղ նույ­նիսկ «ուրիշ մաս­նա­գետն» է ան­զոր:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ