3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Ինչու Դավիթ Տոնոյանը փոշմանեց

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկուկես տարի կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի 2 նիստի կմասնակցի՝ օգոստոսի 1-ին եւ 2-ին։ Տոնոյանը խորհրդարան է ժամանելու քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ։ Ըստ մեր աղբյուրի՝ նիստն անցկացվելու է փակ ֆորմատով, առցանց չի հեռարձակվելու, ինչպես եղավ վարչապետ Փաշինյանի մասնակցության ժամանակ։

Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ մեզ հայտնել էր, թե Տոնոյանի հետ համաձայնեցնելուց հետո կորոշեն՝ նիստը անցկացնել բաց, թե փակ ձեւաչափով։ Սա նշանակում է, որ նախկին նախարարը դեմ չէ փակ ձեւաչափին։ Սակայն մինչեւ Փաշինյանի՝ հանձնաժողով գնալը, Տոնոյանն իր մասնակցության համար պայման էր դրել, թե կգա այն ժամանակ, երբ Փաշինյանը ներկա գտնվի, իսկ նիստը լինի բաց։ Գուցե մտափոխվել է Փաշինյանի մասնակցությունի՞ց հետո։ Ոմանք չեն բացառում, որ այսպիսով նա փորձում է մեղմել իր նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը եւ առճակատման չգնալ Փաշինյանի հետ>:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ