Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՈւԵՖԱ-ն 2023/24 մրցաշրջանի համար «Յուվենտուսին» հեռացրել է եվրոպական մրցաշարերից

Սպորտ

ՈՒԵՖԱ-ն 2023/24 մրցաշրջանի համար իտալական «Յուվենտուսին» որակազրկել է եվրոպական մրցաշարերից՝ «կապիտալ շահույթի» պատճառով:

Խոսքը անցյալ տարի ծագած սկանդալի մասին է, երբ պարզվեց, որ Յուվենտուսը պաշտոնապես հրապարակել է ուռճացված գումարներ խաղացողների վաճառքի և վարձակալության համար՝ ՈՒԵՖԱ-ի «ֆինանսական ֆեյր-փլեյ»-ին համապատասխանելու համար, ըստ որի ակումբները չեն կարող ծախսել ավելին, քան վաստակում են։

Սրա համար «Յուվենտուսին» սկզբում խլեցին 15 միավոր Իտալիայի առաջնությունում, հետո վերադարձրին, իսկ հետո նորից խլեցին, բայց արդեն 10, իսկ ծեր սինյորան դեռ կորցրեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Ա Սերիայում զբաղեցնելով յոթերորդ տեղը՝ թուրինցիները ստացան միայն երրորդ կարևորագույն եվրոպական մրցաշարի՝ Կոնֆերանս Լիգայի ուղեգիր, և, ինչպես հաղորդում էր իտալական մամուլը, նրանք իրենք ոչ պաշտոնապես առաջարկեցին իրենց մեկ տարով հեռացնել մասնակցությունից, որպեսզի նրանք հաջորդ մրցաշրջանում ավելի լուրջ որակազրկում չստանա:

Այժմ թուրինցիները չեն խաղա Կոնֆերենց լիգայում և կվճարեն 20 միլիոն եվրո տուգանք։

«Ֆիորենտինան» կփոխարինի «Յուվեին» մրցաշարում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ