Նիկոլ Փաշինյանի կալանավորումը և քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ազատությունն արժանանալու է ժողովրդի նույն արձագանքին՝ ցնծության. Անդրեաս Հարությունյան
Զարկերակ
Նիկոլ Փաշինյանի կալանավորումը և քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ազատությունն արժանանալու է ժողովրդի նույն արձագանքին՝ ցնծության։
Այն, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և կալանավորվել է կապիտուլյանտի անմիջական հրահանգով, այլևս ոչ մի խելքի նշույլ ունեցող մարդու մոտ կասկած չի առաջացնում։
Երբ 2008թ․-ի խուլիգանությունների կազմակերպիչ, 10 զոհ և 300-ից ավել վիրավորների մեղավոր՝ նախկին ընդդիմադիր կլյաուզնիկ լրագրող նիկոլին ձերբակալեցին նա իրեն համարում էր քաղբանտարկյալ, բայց Արմեն Աշոտյանին, ով անձնուրաց պայքարում ու խոսում էր Հայաստանի և Արցախի շահերից, քննադատում ու լուսաբանում գործող իշխանությունների ապազգային ու դավաճանական քայլերը, որի համար և կալանավորվեց, քաղբանտարկյա՞լ չէ։
Հիշիր, քանի՞ հոգի էր պայքարում քո ազատության համար՝ մատերի վրա կարելի էր հաշվել, և նայիր թե քանի հոգի է պայքարում Արմեն Աշոտյանի ազատության համար՝ մազերիդ չափ․ ամբողջ համացանցն ու փողոցները հեղեղված են նրա լուսանկարներով , նյութերով ու ակցիաներով։ Սա ուղղակի, էնքան որ հասկանաս ձեր տարբերությունը։
Շատ շուտով, իրական քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն ու Արցախը կհայտնվեն ազատության մեջ, իսկ դու՝ լավագույն դեպքում Արմենի տեղում։