Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Հայրիկիս օգնություն հայցող հայացքն է դրոշմվել, երբ զինված ադրբեջանիցները նրան տարան անհայտ ուղղությամբ

Թեմա

«Մենք չգիտենք, թե մեր հայրը ողջ է, թե..., նրան քույրիկիս ձեռքից խլեցին տարան, քույրիկիս աչքի առաջ նրա օգնություն հայցող հայացքն է դրոշմվել, երբ զինված ադրբեջանիցները նրան տարան անհայտ ուղղությամբ»,-անդրադառնալով Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի առեւանգման մանրամասներին, ասաց վերջինիս դուստրը` պաշարված Արցախում գտնվող ՎԵՆԵՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, մանրամասնելով.

-Քույրս պատմում է, որ երբ որ մոտեցել են Հակարիի կամրջին, պետք էր անցնեին անցակետը, այնտեղ բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրել են հայրիկիս անձնագիրը, այլևս հետ չեն տվել: Ասել են, որ պետք է գնան սենյակ, բժիշկը պետք է հետազոտի ձեզ: Այնուհետև ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ տանեն: Երբ քույրս խնդրել է, որ չտանեն պապային, երբ ԿԽՄԿ աշխատակիցներից մեկը դիմադրում էր, որ պապային չտանեն, իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Ու այդպես, հայրիկիս նստեցնելով մեքենայի մեջ, տարել են անհայտ ուղղությամբ: Հայրիկիս առևանգել են, ու մինչ օրս մեզ ոչ ոք ոչնին չի ասում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ