«ԳԱԶՊՐՈՄԻ» ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻ՞Ն
Վերլուծություն
Հանդես գալով «Հայաստանի իրական քաղաքականություն» հաղորդաշարում` Iravunk TV յություբյան ալիքով, հաղորդաշարի հյուր գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը նշեց, որ. «Երբ ժամանակին մեր հարեւանը 4 տարի մեզ պահեց շրջափակման մեջ, այն ժամանակ քայքայվել էր Խորհրդային Միությունը եւ ոչ մեկի վեջը չէր, թե ինչ է կատարվում: Բայց հիմա ամոթ չի՞ , Ռոկֆելերի հողերի վրա կառուցված ՄԱԿ-ը, որը պետք է լինի անկախ ռոկֆելերական ուժից, ինչպե՞ս չեն ամաչում, չէ՞ որ երեւում է, որ այս ամենն իրենց մտահղացումն է, իրենց բանաձեւերով նրանք երկու օրվա մեջ կբացեին Արցախի շրջափակումը, բայց չէ՞ որ չեն անում: Նշանակում է շատ ավելի կարեւոր են նրանց խողովակաշարերը: Եվ Ռուսաստանի համար է ավելի կարեւոր իրենց խողովակաշարերը, որովհետեւ կա «Գազպրոմ»` երազանքները իրականացվում են: Այ, իրանց երազանքները իրականացվում են, ի հաշիվ հայ ժողովրդի»:
Հաղորդումը ամբողջությամբ կարող եք դիտել i TV-ի յութուբյան էջում: