Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Դե ինչ սպասենք տեսնենք այս անգամ ինչ է պատրաստվում գնել անանուն փոխնախարար ցախավել Հրաչը. Միքայել Գրիգորյան

Թավշյա տեռոր
Կապիտուլյանտը համառոռեն շարունակում է կյանքի կոչել Բանակի վարկաբեկման լավ պլանավորած իր ծրագիրը, որը իշխանազավթման հաջորդ իսկ օրվանից սկսեց իրագործել:
Այսօր ՀՀ Պաշտպանության փոխնախարար է նշանակվել Հրաչյա Սարգսյանը, այն նույն հրաչյան ով ընտրվեծ Երևանի քաղաքապետ և այդպես ել չկարողացավ այնպես անել, որ քաղաքացիները իրեն ֆիքսեն և իմանան թե ով է ղեկավարում մեր քաղաքը: Նույնիսկ քաղաքում մարդիկ իրար անեկդոտներ էին պատմում քաղաքապետի անհայտ անձ լինելու մասին: Հրաչյան, դե էն անծանոթ տղեն էլի, իր պաշտոնավարման ընթացքում կարողացավ միայն երկու ածական ձեռքբերել ՝ անունը չգիտեմ բայց կարծեմ քաղաքապետնա, և իհարկե ցախավել Հրաչ: Ցախավելի պատմությունը երևի թե միակներ իր պաշտոնավարման ընթացքում, որ հիշվեց: Պատերազմի օրերին քաղաքապետի աթոռը զբաղեցնող այդ անհայտ անձը որոշում կայացրեց քաղաքի համար գնել 60 հազար «յուղը վրեն» ցախավել ու մեզ համար ծանրագույն ժամանակահատվածում դրա վրա ծախսեց 24 մլն դրամ ՝ մեր, հարկատուներիս գրպանից:
Կարծում եմ ավելնորդ է գրել թե ինչպես կարելի էր ռացիոնալ տնօրինել այդ միլիոնները պատերազմի ընթացքում, բայց հրաչյան որոշեց որ հենց ցախավելն է, որ մեզ պակասում էր այդ ծանր օրերին:
Իրականում զարմանալու ոչինչ չկա, նիքոլը ցանկանում է ցույց տալ բոլորիս, որ նա անում է այն ինչ ուզում է, և անում է շատ լկտիաբար ու ցուցադրաբար որպեսզի գոնե իր չեղած թիմի ներսում առկա խուճապը չսկսի ավելի խորանալ:
Դե ինչ սպասենք տեսնենք այս անգամ ինչ է պատրաստվում գնել անանուն փոխնախարարը: Հույս ունենանք, որ հիմա չի պնդի, որ մենք նոր տոնական բացիկների, կամ ՀՀ ԶՈՒ զինանշանով գրիչների և բաժակների կարիք ունենք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։