Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

Համառ պայքար, ապավինում սեփական կամքին եւ աննահանջ հաղթանակ. «Արթիկը» բասկետբոլային թիմի թիկունքն ապահովվում է «Ույուտ Սենթր» ընկերությունը

ՍԻՄ-Ասուլիսներ

Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնությանը հաղթողի կոչմանն այս տարի արժանացել է «Արթիկը»: Դիտարժան ու լարված պայքարում թիմը եզրափակիչում կարողացել է 95:86 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ և նվաճել չեմպիոնությունը: Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Արթիկ» թիմի խաղացող Խավիեր Ուոմաքը: Նա վաստակել է 24 միավոր, 6 անգամ կատարել արդյունավետ փոխանցում և 22 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:

Ա-լիգայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ է ճանաչվել Գոռ Մովսիսյանը, որն «Արթիկի» հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը, իսկ ավելի վաղ Գոռ Մովսիսյանի թիմը նվաճել էր նաև Հայաստանի սուպերգավաթը:

Դժվա՞ր էր արդյոք հաղթանակի դափնին վաստակելը, որն՞ է թիմի պարբերաբար հաջողություններ հասնելու գրավականը հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ անձամբ «Արթիկ» թիմի գլխավոր մարզիչ Գոռ Մովսիսյանից, ով նախ փաստեց.

Գոռ Մովսիսյան. «Արթիկ»-ը թիմային ...

- Կարճ ժամանակում թիմը պատրաստելուն նպաստել են քրտնաջան աշխատանքը եւ հաղթանակի անսպառ ցանկությունը։ Եզրափակիչը շատ դժվար էր, սկզբում խաղը մի քիչ ձեռքից բաց թողեցինք, եւ «Ուրարտու»-ի մոտ սկսեցին լավ ստացվել 3 միավորանոց նետումները, մենք էլ ավելի լավ էինք գործում օղակի տակ: Բայց ի վերջո գտանք մրցակցին փակելու ճանապարհը, ինչի շնորհիվ էլ հաղթեցինք: Թիմային անտրտունջ աշխատանքի ու երկրպագուների աջակցության շնորհիվ լավ մրցաշրջան անցկացրինք: Բայց քրտանաջան աշխատանքին թիկունքից աջակցել են թիմի հովանավորները` Արթիկում մեծ հարգանք վայելով Հարությունյանների ընտանիքը, ովքեր ջանք ու միջոցներ չեն խնայում թիմի զարգացման համար: Եթե չլիներ Հարությունյանների նվիրումն ու ներդրումը մեր մասին դժվար թե իմանային:

Մարզիչը վստահեցնում է որեւէ մեկին չի կարող թիմում առաանձնացնել, որովհետեւ բոլորն էլ փայլել են` յուրաքանչյուրը յուրովի.

Возможно, это изображение 11 человек, люди играют в волейбол, люди играют в баскетбол и текст

-Անկրկնելի կենտրոնական ունենք՝ Դավիթ Խաչատրյանը, Ուոմաք եղբայրները շատ լավ խաղացին, սկզբում չէին հարմարվում հայաստանյան բասկետբոլին ու Արթիկի պայմաններին, բայց հետո սկսեցին լավ հանդես գալ եւ թիմը հարազատի պես ընդունել: Իր ուրույն տեղն ունի Մխիթար Վարդանյանի պաշտպանությունը, իսկ Հայկազ Գրիգորյանը շատ լավ գաղտնի փոխանցումներ է կատարում: Ու, իհարկե, մեր երիտասարդները, որոնք հեռանկարային են եւ մի քանի տարի անց կփայլեն: Մեր թիմի Կատարած աշխատանքն աստիճանաբար տալիս է իր արդյունքները, եւ այսօր շատերն են ցանկանում ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո եւ բարձր պահել հայրենիքի պատիվը: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ