Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՇԱՏ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐԸ ԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՄ ՈՒ ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ». ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սպորտ

Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի մեր մյուս հաղթողը Հայաստանի չեմպիոն, Աշխարհի երիտասարդների արծաթե մեդալակիր, 16-ամյա ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է։

Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել նրա հետ։

- Ողջույն, Մամիկոն ։Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։

- Շնորհակալ եմ։ Նժույգթափեր վարժությունում, եզրափակչում հավաքեցի 13.966 միավոր ու նվաճեցի ոսկե մեդալը, ինչի համար էլ անչափ ուրախ եմ։ Մինչ մրցաշարը, ուսումնամարզական հավաքի ենք մասնակցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Պարապմունքներս անցկացնում եմ լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում։

- Մամիկոն, իսկ ինչ խնդիրների ես բախվել։

- Շատ հիասթափություններ են եղել, բայց կարևորը, ես հաղթահարել ու շարժվել եմ առաջ։ Ես Հայաստանի չեմպիոն եմ, Երիտասարդների Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Եվրոպայի առաջնության ժամանակ չորրորդ տեղն եմ գրավել։ Իսկ այս մրցաշարում ես հանդես եմ եկել նաև օղակների վարժությունում, հավաքելով 12,800 միավոր, զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ