Աշոտ Փաշինյանի գործով դատավճիռ կայացրած դատավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը, որը Նիկոլ Փաշինյանի որդու մասնակցությամբ դատական գործի վճիռը կայացնողն է, հիփոթեքով ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանում նոր բնակարան՝ 42 մլն 097 հազար դրամ արժողությամբ։ Բացի այդ, նա 1985 թվականին բնակարան է գնել Արարատ քաղաքում, իսկ 2010 թվականին՝ Շենգավիթում։ Դատավորը հայտարարագրել է ավտոտնակ, որ իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է դատավորի կողմից։
Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը դատարանի դահլիճում Աշոտ Փաշինյանին ասել է․ «Ո՛չ Ձեզնից, ո՛չ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում»։ Շահվերդյանը ասաց, բայց կատարեց իշխանությունների սրտի որոշումը>։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
