«Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում

Հայաստանում օդի պատմական առավելագույն ջերմաստիճաններ են գրանցվել

Եղանակ

Վերջին 4 օրերին հանրապետության տարածքը գտնվել է Արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային ալիքների գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ձևավորել է խիստ բարձր ջերմային ֆոն` նորմայից բարձր 5-7 աստիճանով: Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Ամենաբարձր ջերմատիճանները հանրապետությունում օգոստոսի 12-ին գրանցվել են.
Երևանում` +41.0 °C,

Մերձավանում՝ +40.5 °C,

Արտաշատում՝ 40.4 °C,

Աշտարակում՝ +40.0 °C:

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.

Արտաշատում` 0.4 °C -ով (վերջին անգամ 2003թ. +40.0 °.C,),

Մերձավանում՝ 0.5 °C -ով (վերջին անգամ 2006թ․ +40.0 °C),

Աշտարակում՝ 0.3-ով (վերջին անգամ +39.7 °C, 2003թ.),

Երևանում՝ 0.7 °C -ով (վերջին անգամ +40.3 °C, 2006թ.):

Օգոստոսի 13-ին օդի առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են.

Երևանում՝ +40.7 °C,

Մերձավանում՝ +40.5 °C,

Արմավիրում՝ +40.0 °C:

Երևանում՝ 1.2 °C -ով (վերջին անգամ 39.5 °C, 2006թ.),

Արմավիրում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.1 °C, 1955թ.),

Մերձավանում՝ 0.9 °C -ով (+39.6 °C, 2006թ.):

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ