Գիվին ևս պատմության աղբանոցում իր համար տեղ ամրագրեց, որպես դավաճան, որպես հպատակ, որպես խոսքի ազատությունից զրկելու գործիք. Հենրիխ Դանիելյան
Թավշյա տեռոր
Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց:
Կալանքը երկարաձգեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը` հաշվի չառնելով որևէ փաստարկ կամ միջնորդություն:
Այդ դատավորը Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգեց կեղծ պատրվակներով, որոնք լի են հակասություններով: Ի դեպ ձայնագրության և սղագրության մեջ կան հակասություններ:
Այս ամենն ակնհայտ քաղաքական պատվեր է, որովհետև, բացի նրանից, որ Նիկոլի նվագի տակ պարող դատավորը փաստաբանների կողմից ոչ մի հիմնավորում չընդունեց, այլև արգելեց տեսակցությունները` նույնիսկ երեխաների և ընտանիքի մյուս անդամների համար:
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը ընտրեց դավաճանի ճանապարհը, ընտրեց ճանապարհ, որով իրեն դարձրեց գործիք` Նիկոլի դավադիր ծրագրերը իրականացնելու համար: Գիվին ևս պատմության աղբանոցում իր համար տեղ ամրագրեց, որպես դավաճան, որպես հպատակ, որպես խոսքի ազատությունից զրկելու գործիք: