Ինֆարկտն անկանխատեսելի է, բայց կան նախանշաններ, որոնց ծանոթ լինելը կարող է կյանք փրկել
Առողջապահական
Աշխարհում գնալով շատանում են սրտամկանի հիվանդությամբ մահացության դեպքերը: Ինֆարկտը անկանխատեսելի է, իսկ 20 % դեպքերում բացակայում են անգամ նախնական նշանները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նշաններ, որոնք զարգացող կաթվածի մասին են վկայում.
Ճնշում կրծքավանդակի շրջանում
Երբեք մի անտեսեք կրծի շրջանում ունեցած ցավը կամ ճնշվածությունը: Այս նշանները խոսում են սրտի խնդիրների մասին և զգուշացնում են ձեզ, որ բուժման կարիք ունեք:
Եթե ցավը տարածվում է ձեռքերի, մեջքի, թիկունքի և ուսերի հատվածում, ապա անմիջապես շտապ օգնություն կանչեք:
Սիրտը և թոքերը հաջորդաբար են աշխատում, ուստի մի օրգանի խանգարումը դառնում է մյուսի խնդիրների առաջացման պատճառը: Զարկերակների նեղացումը վատացնում է արյան շրջանառությունը, ինչի հետևանքով թոքերը քիչ արյուն են ստանում, իսկ դուք սկսում եք խեղդվել:
Առանց պատճառի հոգնածություն
Եթե դուք արթնացել եք հոգնած և ուժ չունեք որևէ բան անելու, ապա այս ամենը ևս սրտամկանի ինֆարկտի նախանշան կարող է լինել:
Գրիպի և մրսածության ախտանշաններ
Որքան էլ անհավանական կթվա, բայց ինֆարկտ տարած հիվանդներից շատերը պնդում են, որ գրիպի ախտանշաններ են ունեցել:
Սառը քրտինք
Սառը քրտինքը ևս սրտամկանի ինֆարկտի ախտանիշ է, որը բավականին տարածված է: Այս ախտանիշը խոսում է այն մասին, որ ձեր սիրտը բավարար թթվածնով հագեցած արյուն չի ստանում, ինչից էլ խանգարվում է արյան շրջանառությունը:
Տրամադրության կտրուկ անկումները
Թթվածնի քաղցի մասին է վկայում է այն, որ անհասկանալի վախի զգացում եք ունենում: Եթե ձեր տրամադրությունը կտրուկ փոփոխվում է, հասնելով անհասկանալի խուճապի, ուրեմն ձեր օրգանիզմը զգուշացնում է մոտեցող ինֆարկտի մասին:
https://kyharimvmeste.com/2023/06/26/%d5%ab%d5%b6%d6%86%d5%a1%d6%80%d5%af%d5%bf%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a7-%d5%a2%d5%a1%d5%b5%d6%81-%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad/?fbclid=IwAR3Ms-M-iL8R_AROlTXRRURa8Ff9SfEg7nkU13NCem8K-w9-N6jny8CEf64_aem_AbcFu1NZ5DqxDQqcrp4TKZ9IPAfdYffAxu1Tx4MLP59ZqegGAzIMHINGsNWuuoMarpc&mibextid=Zxz2cZ