Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԸ, ԱՄՆ - ՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ

Սպորտ

Սեպտեմբերի 2-ին, ԱՄՆ Լոս - Անջելես քաղաքում, պրոֆեսիոնալ խառը մենամարտերի /MMA / մարզիկ, բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող,«Aca» վարկածով չեմպիոն, ծնունդով Էջմիածնի շրջանի Գեղակերտ գյուղից 31-ամյա ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԸ, կունենա իր հերթական մենամարտը։

ԱՄՆ-ից, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում ՆԱՐԵԿԸ նշեց.

«Պատրաստվում եմ շատ կարևոր մենամարտի, այն չեմպիոնական գոտու համար է լինելու ։Կյանքիս ամենակարևոր մենամարտն է լինելու, եթե հաղթեմ, Աշխարհի չեմպիոն կդառնամ, շատ լուրջ պատրաստվում եմ, ջանք ու եռանդ չեմ խնայում։ Հանդես եմ գալու 57 կգ քաշային կարգում, մրցակիցս մեքսիկացի է լինելու, բավականին ուժեղ, փորձառու մարզիկ է, բայց ես վստահ եմ իմ ուժերի վրա։ Անձնական մարզիչս է Ստեփան Շահմուրադյանը։ Հուսով եմ, ամեն ինչ լավ կստացվի»։

Հիշեցնենք, որ Նարեկի վերջին մենամարտը կայացել է հուլիսի 1-ին, կրկին օվկիանոսից այն կողմ ԱՄՆ -ում, նա տեխնիկական նոկաուտով հաղթել էր ազգությամբ մեքսիկացի մրցակցին ու հեռավոր ԱՄՆ -ում ծածանել մեր եռագույն դրոշը։ Փայլուն հաղթանակ մաղթենք Նարեկին նաև այս առաջիկա մենամարտի ժամանակ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ