Համահայկական խաղերին մասնակցած Արցախի թիմին գավաթներ տվել են, որպես հաղթող, բայց մեդալներ չեն տալիս. Արթուր Գևորգյան
Թավշյա տեռոր
Համահայկական խաղեր!!
Ուշադրություն!!
Համահայկական խաղերին մասնակցած Արցախի թիմին գավաթներ տվել են, որպես հաղթող, բայց մեդալներ չեն տալիս, պատճառաբանելով, որ մեդալները դրսում ենք պատվիրում ու պակասել է։
Իհարկե նման կապիկություն անել հնարավոր է,քանի որ Արցախի հսկա դրոշը աչքերը պատռել էր ու ցավով էին նայում, քանի որ ցուցանակի վրա Ստեփանակերտ էին գրել։
Այսինքն փոխանակ առաջինը էդ թիմերին տային, տալիս են վերջինը, որ մի բան էլ չհասնի։
(Խնդրում եմ պարտադիր տարածել)
Խոսքը 16 մեդալի մասին է։
Ընդամենը ու կրկնեմ, որ առաջինը պտի շրջափակված Արցախի թիմին տայիք։
Չկա բան, որ ասեմ որ հետևից չգնամ, հատկապես երբ իրադրությունը դրան եք տանում։
Էս մեդալների թեման տեղը տեղին կպատմեի։
Իմ ոլորտը չէ, բայց ըստեղ կա Արցախի հարցը ու էդտեղ կա ցանկացած նորմալ հայ։
Մարզիկը պայքարում է մեդալի համար։
Գավաթը կդրվի ակումբում, մեդալը կտանի տուն իր հարազատներին ցույց կտա։
Դեռ չեմ հրապարակելու ընկերոջս անունը ով տարիների վաստակը ունի սպորտում ու Արցախում էլ սպորտ է զարգացնում, բայց չկասկածեք, որ լրջագույնս հետևելու եմ ու էդ 16 մեդալը տալու եք։