Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Թափթփուկները մեկ անգամ արդեն ամեն ինչ արել են, որ Հայաստան այլևս չլինի, ինչը արեցիք դա 2018-ին՝ սատարելով նիկոլին. Հենրիխ Դանիելյան

Թավշյա տեռոր
Նորից ականատես ենք լինում, թե ինչպես են փողով հայրենիքը ուրացողները, հայրենիքի տեղը գումարը որպես գերագույն արժեք ընդունողները, ռուբլին, դոլլարը ու եվրոն՝ Շուշիի, Լաչինի բաց միջանցքի ու Հադրութի հետ փոխող օտարահպատակները, ի դեմս ոմն ինքնահռչակ մեդիա մագմադ արամի վայրահաչում են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, տարածելով ապատեղեկատվություն և թրքահաճո թեզեր:
Դու ու քո նմանները, 2018 թվականին ժողովրդին խաբեությամբ ստիպեցիք հավատալ նիկոլի կեղծ խոստումներին, խոստումներին, որոնց տակ քողարկված էր ազգակործան, մարդասպան և պարտվողական Հայաստանի և Արցախի տեսլականը:
Դուք, որ 2018-ից մինչ օրս կզել եք, կզում եք նիկոլի առաջ, սեփական մեղքը բարդելով ազգային գործիչների վրա, ովքեր պահպանում էին Հայաստանի և Արցախի անամպ ապագայի հայկական երազանքը, որը գործով կյանքի էր կոչում Սերժ Սարգսյանը:
Ուղղակի քո տերերին պետք չէր ուժեղ Հայաստան,պետք չէր Հայաստան, որը սատար էր կանգնում և ապահովում էր, թե’ Հայաստանի, թե’ Արցախի անդորրը և խաղաղություն էր ստիպում Ադրբեջանին: Ձեր նման թափթփուկները մեկ անգամ արդեն ամեն ինչ արել են, որ Հայաստան այլևս չլինի, ինչը արեցիք դա 2018-ին՝ սատարելով նիկոլին: Հայ ազգը թույլ չի’ տա, որ քո նմանները իրենց գործը հասցնեն ավարտին, Հայաստանն ու Արցախը միշտ լինելու են, իսկ քո պատվիրատուները, որոնց մենք շատ լավ գիտենք,հանգիստ վեր ընկեք տեղներդ:
Սերժ Սարգսյանը Արցախն է ազատագրել, 2016 թվականի ապրիլյանին փառահեղ հաղթանակ է նվիրել Հայ ազգին, 2016 թվականի հոկտեմբերին Ալիևը ասում էր, որ նրան ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:Սերժ Սարգսյանը հրապարակ իսնկանդեռ էր բերել, իսկ դուք նիկոլին, սա է պատմական ճշմարտությունը:
 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։