Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Կարծում եմ Տիկնիզյանը կարող է հասնել Մխիթարյանի մակարդակին ու հանդես գալ թոփ-ակումբում. Պիզելի

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Metaratings.ru-ին տված հարցազրույցում  խոսել է Ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանի մասին.

– Ես նրան առաջին անգամ տեսա Թուրքիայի դեմ խաղում։ Նաիրն ինձ տպավորեց իր վստահ խաղով, նա հիանալի խաղացող է։

Երբ խաղացողին չես ճանաչում և նրան առաջին անգամ ես տեսնում, որոշ ժամանակ է պետք եզրակացություններ անելու համար: Բայց երբ նա մի քանի անգամ դիպավ գնդակին, ես անմիջապես հասկացա, որ Տիկնիզյանը հսկայական ներուժ ունի։ Կարծում եմ՝ նա կարող է հասնել Մխիթարյանի մակարդակին ու խաղալ թոփ-ակումբներում։

Կան խաղացողներ, ովքեր լավ են խաղում, բայց նրանք Մեսսիի մակարդակի տաղանդներ չեն, որոնց կարելի է տեսնել անզեն աչքով: Բայց ես միանգամից գնահատեցի Նաիրի մակարդակը, նրա մտածողությունը, վազելու և գնդակն ընդունելու ոճը։ Այս տղաներից անմիջապես երևում է, որ նրանք ունեն մի բան, որը չունեն մյուս խաղացողները:

Նաիրը հսկայական ներուժ ունի, պարզ է, որ նա գերազանց ֆուտբոլիստ է։ Բայց նրա համար դեռ վաղ է Եվրոպա գնալը, պետք է մի քիչ սպասել։ Լավ կլինի, եթե նա բարձրագույն լիգայից տեղափոխվի ուժեղ ակումբ, բայց ես չեմ հավատում, որ նա կկարողանա անմիջապես հայտնվել մեկնարկային կազմում։ Ուստի ժամանակ է պետք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ