Գորան Բրեգովիչը բացօթյա համերգով հանդես կգա Երեւանում
Մշակութային
Բոսնիացի հայտնի երգահան, երաժիշտ Գորան Բրեգովիչը Wedding and Funeral Orchestra-ի հետ օգոստոսի 28-ին Երեւանում՝ Անգլիական այգում, հանդես կգան բացօթյա համերգով։ Երաժշտի այցը կազմակերպում են Mezzo Production-ն ու Hin Areni Vineyards-ը, ով արդեն երրորդ անգամ է հյուրընկալվում Հայաստան Mezzo Production-ի հրավերով։
«Համերգը լինելու է բացօթյա՝ կլինի նաեւ գինու վաճառք եւ ներկաներին սպասվում է այլ հետաքրքիր անակնկալներ։ Յուրօրինակ կատարմամբ համերգին հանդես կգա նաեւ դուդուկահար Կամո Սեյրանյանը, կհնչի հայկական դուդուկն ու Բրեգովիչի երաժշտությունը։ Բրեգովիչը տարբեր հարթակներոում շատ դրական է արտահայտվել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, եւ մեր նպատակը նաեւ այն է, որ այսպիսի արտիստների միջոցով էլ ներկայացնենք Հայաստանը, մեր մշակույթը, երաժշտությունը մեր գաղափարները: Մեր համագործակցությունը Բրեգովիչի հետ բավական երկար տարիների պատմություն ունի, մտերիմ ենք թե իր, թե իր պրոդյուսերի հետ, ով նաեւ Կուստուրիցայի պրոդյուսերն է։ Վերջին անգամ նրա համերգն այստեղ կազմակերպել էինք 2018 թ-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բրեգովիչը տեւական ժամանակ չէր եղել Հայաստանում, եւ միշտ շատ մեծ ուրախությամբ է ընդունում հրավերը, քանի որ սիրահարված է ոչ միայն Հայաստանին, այլեւ հայկական հյուրընկալությանը, խոհանցին, ավանդույթներին, մշակույթին»,- նշեց Mezzo Production-ի պրոդյուսեր եւ Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը:
Մանրամասները՝ այստեղ: