Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Նիկոլի աջակցությամբ իրականացվող շրջափակման 9 ամիսների ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է 186մլրդ դրամի վնաս. Արտակ Զաքարյան

Թավշյա տեռոր
Նիկոլի աջակցությամբ իրականացվող շրջափակման 9 ամիսների ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է 186մլրդ դրամի վնաս: Ակնհայտ է, որ նա ոչ միայն չի գիտակցում իրականացվող դավադրության և իր պատասխանատվության ծանրությունը, այլ մերթ ընդ մերթ նույնիսկ հանդգնում է հոխորտալ Արցախին տրամադրվող միջպետական վարկի թեմայով (2023թ. նախատեսված է հատկացնել 144մլրդ դրամ, սակայն Նիկոլն արդեն 186 մլրդ դրամի վնաս է հասցրել Արցախին):
2018-23թթ Արցախին և Հայաստանին հասցված մարդկային անդառնալի կորուստների, հոգևոր-մշակութային, պատմական արժեքների, բարոյա-հոգեբանական վնասների, ռազմավարական տարածքային զիջումների, ահռելի ենթակառուցվածքների և մեծածավալ բնական ռեսուրսների կորստի, պետական ֆինանսների հսկայածավալ փոշիացումների, չարդարացված ծախսերի, արտագաղթի ծավալների աճի և այլնի մասին հատորներ են գրվելու:
Հ.Գ.
Հազարամյա հայրենիքի հսկայական տարածքների, մարդկային արյան ու պատմա-մշակութային արժեքների, տասնյակ միլիարդավոր դոլարների հասնող նյութական ու տնտեսական այլ ռեսուրսների հանձնումը, դրանց կորուստն ու փոշիացումները կարևոր չեն:
Նիկոլի համար կարևորն այն է, որ հասարակության անգիտակից խավի ենթագիտակցության վրա միշտ կաթացվի գյուղացուն և գյուղատնտեսությանն օգուտ տված շինծու դիզելի շոուն, և ՀՊԲՀ-ին օգուտ բերած` Աշոտյան Արմենի քրեադատավարական զավեշտալի արկածները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։