Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Տպավորությում ունեմ,որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը գրվել է Անկարայում. Էդուարդ Շարմազանով

Թավշյա տեռոր

Սա լրիվ փորձանք է…
Կարդացի Փաշինյանի ուղերձը՝ Անկախության հռչակագրի առթիվ։
Ի՞նչ է պարզվում։
Փաստորեն Նիկոլը անկախություն ասելով հասկանում է Հայաստանի գոյությունը Թուրքիայի գերիշխանության տակ։
Ասում է ,որ «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ եւ բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միություն մաս դարձրած բանաձեւը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարեւանների հետ»։
Փաստորեն Նիկոլը ,Էրդողանի ու Ալիեւի նմանությամբ ,հայ ժողովրդին է մեղադրում «կոնֆրոնտացիայ» ու «հարեւանների հետ կոնֆլիկտներ ունենալու» մեջ :
Ըստ էության ,նա կոչ է անում հնազանդ ու «խաղաղ» ապրել «թուրքի տակ»՝ խելոք իրականացնելով Բոլթոնի «պատմական կաղապարներից հրաժարվելու» թեզը։
Ասում է՝ «կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետեւ եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»։
Ի՞նչ է սա…
Փաստորեն Նիկոլը «ԽՍՀՄ ուրվականից» հեռանալուն զուգահեռ Հայաստանի գլխին բերում է «Թուրքիայի ուրվականը»։
Ամոթ էլ չունի,որ ասեմ՝ չե՞ս ամաչում,Նիկոլ։
Եռաբլուրի հերոսներին ովքե՞ր են սպանել։
Ամերիկացի՞ն,ֆրանսիացի՞ն,ռուսը՞…
Ոչ,թուրքը։
Ցեղասպանությունը մեր ազգի գլխին ո՞վ է բերել։
Օսմանյան ու քեմալակական Թուրքիան։
44-oրյա պատերազմը ովքե՞ր սանձազերծեցին։
Թուրքիան ու Ադրբեջանը։
Բա այ թուրքի կամակատար,ի՞նչ ես հակապետական ու հակահայկական «ուղերձներ» հղում։
Բա որ ասում եմ Փաշինյանի միակ աշխարհաքաղաքական հենարանը Էրդողանի ու Ալիեւի ռեժիմներն են,ոմանք զարմանում են։
Այսօրվա կապիտուլյանտի «ուղերձն» էլ ձեզ ապացույց։
Հ.Գ. Կապիտուլյանտ ,դու էիր 2020-ի աշնանն ասում,որ Թուրքիան եկել է ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։
5.000-ին ցեղասպանեց։
Մի մեծ մասին «կերավ»,իսկ քեզ էլ Նիկոլ…… հնազանդեցրեց՝ դարձնելով իր սեփական «մարիոնետկան»։
Մեր անկախությունը կորսված է ,քանի դեռ կա նիկոլիզմը։
Անկախությունը վերանվաճելու առաջին պայմանը նիկոլիզմի հեռացումն է։
Կեցցցե այն Հայաստանը, որտեղ նիկոլիզմ չի լինի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։