Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Սերժ Սարգսյանի և իր թիմի քաղաքական դերակատարությունը և քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքը թույլ չի տալիս, որպեսի նրանք կարողանան օգնել Նիկոլ Փաշինյանին. ՀՀԿ ԵԿ ղեկավարը բացահայտումներ է խոստանում

Զարկերակ
Վերջին օրերին նորից տեսնում ենք ինչ-որ թափթփուկների, որոնք ուղղորդված են բոլորիս հայտնի ուժային կենտրոնների կողմից, որպեսզի ապատեղեկատվություններ և հերյուրանքներ տարածեն ՀՀ 3-րդ նախագահի վերաբերյալ:
Ուզում եմ ևս մեկ անգամ մատնանշել, որ այդ թափթփուկները բոլորիս հայտնի են. դրանք այն մարդիկ են, որոնք 2018 թվականին քայլեր են ձեռնարկել, որպեսզի խաբեությամբ, ստի ու կեղծիքի միջոցով օգնեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իշխանազավթում իրականացնի, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել Հայաստանի ու Արցախի անկման ծրագիրը վերջնական կետի հասցնելու համար, այն է Նիկոլի իշխանազավթումը:
Այսօր նրանք բացահայտված են, այսօր նրանք հասկանում են, որ իրենց ծրագրերը ձախողված են, այսօր նրանք հասկանում են, որ Սերժ Սարգսյանի և իր թիմի քաղաքական դերակատարությունը և քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքը թույլ չի տալիս, որպեսի նրանք կարողանան օգնել Նիկոլ Փաշինյանին վերջնականապես իրականացնելու իր հանձնման և մնացած դավաճանական ծրագրերը:
Այսօր ականատես ենք լինում, որ ինչ-որ թափթփուկներ ինչ-որ բաներ են խոսում և ինչ-որ քայլեր են փորձում ձեռնարկել ասելով, թե ով է Նիկոլ Փաշինյանին տվել իշխանություն:
Նիկոլ Փաշինյանին իշխանություն տվել եք դուք ձեր տերերի հետ միասին: Բոլոր այն կենտրոնները, որոնք այս քայլերը ձեռնարկում են, ուզում եմ զգուշացնել, որ հաջորդիվ անուններով եմ անդրադառնալու, կենսագրություններով ու արած քայլերով բացահայտելու եմ բոլոր նրանց, ովքեր կփորձեն ևս մեկ անգամ խաբեության մատնել ժողովրդին և ստի ու կեղծիքի միջոցով ապատեղեկացնել նրանց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ