Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Դեռևս օգոստոսից ադրբեջանական տեղեկատվական ցանցը պատրաստում էր իր հանրությանը ՀՀ-ի դեմ նոր քայլերի

Վերլուծություն

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

Դեռևս օգոստոսի կեսերից ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր սեփական հանրությանը Հայաստանի դեմ նոր գործողությունների: Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը օգոստոսի 16–ի իր հարցազրույցում նշել էր, թե իբր. «Հայաստանը զինտեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ պայմանական սահմանի երկայնքով, տարածվում են հրետանայինկայանքների տեղափոխման հետ կապված կադրեր, ինչը հիշեցնում է է նախորդ տարվա սեպտեմբերի իրադարձությունները...Ադրբեջանը նույնպես կարող է ստիպված լինել նման քայլի գնալ...»:

Մեկ այլ քարոզչական կայք էլ հոդված էր տարածել օգոստոսի 18–ին՝ նշելով, որ ՄԱԿ–ի ԱԽ նիստից հետո երրորդ պատերազմն ավելի է մոտեցել: Ադրբեջանը հստակ նպատակաուղղված կերպով գնում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, որքան կտևի, ինչպիսի շարունակություն դա կունենա՝ կախված է միջազգայինների արձագանքից, իհարկե նաև՝ մեր բանակի կանխարգելիչ գործողություններից:

Կարևոր է՝ տեղեկատվական առումով ճիշտ ներկայացնել իրավիճակը: Դրա վերաբերյալ ես անգլերեն գրառումներ անում եմ թվիթերյան հարթակում, եթե ունեք օգտահաշիվներ կխնդրեմ ակտիվ լինել ու տարածել: Հղումը՝ այստեղ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ