Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 4-ից 10-ը

Աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Դուք ձեր սիրելիի հետ այնքան վաղուց չեք հանդիպել, որ սկսել եք արդեն ուշադրություն դարձնել հակառակ սեռի այլ ներկայացուցիչներին։ Զգույշ եղեք, դա կարող է շատ հեռուն տանել։

ՑԼԵՐ

Լուրեր կստանաք այն մասին, որ ձեր եւ ձեր սիրելիի անդորրը պատրաստվում են խանգարել հեռավոր բարեկամները, որոնք 1-2 շաբաթով կհյուրընկալեն ձեր տանը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելին մի փոքր դանդաղաշարժ կլինի, ինչը ձեզ կնյարդայնացնի։ Դուք ամեն կերպ կփորձեք արագացնել նրան, սակայն ապարդյուն։ Զուր մի վատնեք ձեր ջանքերը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելին ձեզ հետ շփվելիս դժվարության կհանդիպի։ Դուք կուրորեն կհավատաք, որ նա հասկանում է ձեզ կես խոսքից, սակայն իրականում այլ կերպ կլինի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Տանը ինչ-ինչ գործեր են սպասվում ձեզ եւ ձեր սիրելիին։ Միգուցե ժամանակն է ներկել տան պատերը կամ փոխել պաստառը... Աստղերը հուշում են ներգրավել այդ աշխատանքում նաեւ ձեր ծնողներին։

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը հուշում են մոտ փոքրիկ թալիսման պահել ձեզ մոտ։ Այն կօգնի ձեզ դժվարին պահերին եւ չի թողնի, որ սիրելիի հետ հարաբերությունները վատթարանան։

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե որոշել եք տուն կառուցել կամ ծառ տնկել, ապա դրա համար ամենահաջող ժամանակն է։ Ի դեպ, կարող եք օգնության դիմել այդ հարցում ձեր ամուսնուն եւ երեխաներին։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելիի մոտ անսպասելի, սակայն լուսավոր միտք կծագի։ Սա նշանակում է, որը շաբաթը խոստանում է լինել հետաքրիր եւ դրական էմոցիաներով լի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Գործի դրեք ձեր հմայքը եւ ինչ-որ մեկին հաճույք պատճառեք ձեզ հետ շփվելու ընթացքում։

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Սիրելին երկար չի խնդրի ձեզ անել այս կամ այն բանը։ Նա համոզելու մեծ ունակություններ կունենա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Աստղերը հուշում են ձեզ զերծ մնալ ամպագոռգոռ բառերից։ Մեծ է հավանականությունը, որ դա պարզապես էմոցիաների պոռթկում կլինի եւ շատ կարճ ժամանակ անց կվերանա։

ՁԿՆԵՐ

Չարժե սիրելիին գանձեր խոստանալ։ Ինչ-որ մի օր դուք ստիպված եք լինելու կատարել ձեր խոստումը, սակայն միգուցե այդ ժամանակ այլ կերպ տրամադրված լինեք։

 

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ