Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Հայաստանի թիմերի կազմերը` ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սպորտ

Հայտնի են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունում, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։

ԱԱ-ին կմասնակցի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն 35-ամյա Մաքսիմ Մանուկյանը, որը երկու տարի անց մրցագորգ վերադառնալուց հետո մայիսին հաղթել էր Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարում։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի ամբողջական կազմով՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ)։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 7 ըմբիշ՝ Արսեն Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։

Հիշեցնենք, որ Բելգրադն աշխարհի առաջնությունը կընդունի սեպտեմբերի 16-24-ին։ ԱԱ-ն վարկանիշային է լինելու Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ