Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան

Համազգայինի հոբելյանը կնշանավորվի հավաքական մեծ ցուցահանդեսով

Ազդագրեր

Սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 19։00-ին ՀԲԸՄ հայաստանյան ցուցասրահում տեղի կունենա Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության «Լյուսի Թութունճեան» ցուցասրահի կողմից նախաձեռնած հայաստանցի, սփյուռքահայ, արաբ և եվրոպացի մի խումբ  գեղանկարիչների և քանդակագործների հավաքական ցուցահանդեսը, որը նվիրված է Համազգայինի հիմնադրման 95-ամյա հոբելյանին։

Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության «Վահե Սեթեան» հրատարակչատան և «Լյուսի Թութունճեան» ցուցասրահի տնօրեն ՀԱԿՈԲ ՀԱՎԱԹԵԱՆԻ հավաստմամբ` այս ցուցահանդեսը կարևոր նշանակություն ունի, քանի որ կազմակերպվում է Համազգայինի 95-ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակում և Հայաստանի ցուցահանդեսին հաջորդելու է նույն ցուցադրությունը Լիբանանում։ Ցուցահանդեսին մասնակցության սկզբունքն այն է, որ անցնող 12 տարիների ընթացքում Համազգայինի հետ համագործակցած արվեստագետները մեկ հարկի ներքո ներկայանան իրենց աշխատանքներով։

«Լյուսի Թութունճեան» ցուցասրահը հիմնվել է 2009 թվականին Համազգայինի«Վահե Սեթեան» հրատարակչատան նախաձեռնությամբ։ Անցնող 12 տարվա ընթացքում ցուցասրահը կազմակերպել է 135 անհատական և հավաքական ցուցահանդեսներ, հյուրընկալել է Հայաստանից, Արցախից, Լիբանանից և Եվրոպայից հայ և մի շարք արաբ ու եվրոպացի արվեստագետների։

Հայաստանյան ցուցադրությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 18-ը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ