Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Կարևոր էր, գոնե ոչ-ոքի կորզել. Կունցը` Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին

Սպորտ

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցն խոսել է Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում կայացած խաղի մասին(1:1):

«Մեր խաղը առաջին խաղակեսում կարելի է  քննադատել միայն գոլային պահերը չօգտագործելու համար: Երկրորդ խաղակեսի սկզբում կենտրոնացվածության պակաս կար, ինչի պատճառով գոլ բաց թողեցինք:

Հետո ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին հանդիպումը փրկելու համար, փոխարինումները նույնպես օգնեցին: Մենք արժանի ոչ-ոքի գրանցեցինք: Ցավոք, ավելին անել չհաջողվեց։

Կարևոր էր չպարտվել և գոնե ոչ-ոքի կորզել մեր թիմի հոգեբանական վիճակը դրական պահելու համար:

Մենք զարմացած էինք, որ Հայաստանը կարողացել էր 6 միավոր վաստակել հունիսին: Մենք կրկին հայերի համեմատ լավ դիրքում կհայտնվենք, երբ Խորվաթիան հաջորդ խաղում հաղթի նրանց: Մեզ հարկավոր է անպայման տանը գերազանցել Լատվիային և փորձել 1 միավոր կորզել Խորվաթիայից»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ