Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Արսեն Զախարյանը պատրաստ կլինի «Ռեալի» դեմ խաղին

Սպորտ

«Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը,ով նախորդ շաբաթվա մեջ չէր կարողացել մասնակցել թիմի մարզումներին վատառողջ լինելու պատճառով,  պատրաստ կլինի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղին։ 

«Հանգստյան օրերին Զախարյանը մարզվել է միայնակ։ Թիմը հանգստանում էր։ Սեպտեմբերի 11-ին նա կմարզվի ընդհանուր խմբի հետ։ Արսենը պատրաստ կլինի հաջորդ հանդիպմանը»,- Sport24-ի հետ զրույցում նշել է Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայության աշխատակից Անդեր Մունդուատեն։

«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին, իսկ 3 օր անց Սան Սեբաստիանի թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կընդունի Միլանի «Ինտերին»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ