Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Ձեր դարպասապահը հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր. Դալիչ

Սպորտ

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ 1-0 հաշվով արտագնա հաղթանակից հետո հետխաղային ասուլիսում կիսվել է տպավորություններով.

«Նախևառաջ, շնորհավորում եմ իմ թիմին հաղթանակի և շատ կարևոր երեք միավորի համար։ Հայաստանի հավաքականը պայքարեց մինչև վերջ, ամեն դեպքում, մենք ավելի փորձառու թիմ ենք։ Հույս ունեմ ձեր թիմին տեսնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։

Ես երեկ ասել էի, որ ձեր թիմն ունի շանսեր, քանի որ Հայաստանի հավաքականը շատ լավ է խաղում ու պայքարում է։ Կփորձենք հաջորդ խաղերում էլ հասնել հաղթանակի։

Հայաստանի հավաքականի կազմում շատ լավ խաղաց Իվուն, լավ տպավորություն թողեց նաև Տիկնիզյանը, որը շատ ակտիվ էր ձախ եզրում, բայց լավագույնը դարպասապահն էր, նա որսում էր ամեն բան ու մի քանի անգամ ձեր թիմին փորկեց գոլից։ Կարծում եմ՝ նա հանդիպման լավագույն խաղացողն է։

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է պայքարել ուղեգրի մասին, սակայն մինչև մեր դեմ պատասխան խաղը պետք է հաղթեք Լատվիային և Ուելսին։

Շնորհակալություն Հայաստանին հյուրընկալության համար, այսօր շատ լավ հանդիպում էր։ Բոլորիդ մաղթում եմ ամենայն բարիք»,- նշեց Զլատկո Դալիչը, 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ