«ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ» ՕՊԵՐԱՑԻԱ. ՆԻԿՈԼԻՆ ՉԵՆ ԷԼ ՀԱՐՑՆԵԼՈ՞Ւ
Վերլուծություն
Կապիտուլյանտի հարցազրույցը Հ1–ին որքան զզվելի էր, նույնքան էլ ոչ այնքան հասկանալի` բուն իմաստի տեսակետից: Սակայն գլխավոր գերագույն դավաճանը տեղեկացրեց, թե սեպտեմբերի 15–ին ինչքան Երևանում գենապղծված ժեխ կա, բոլորին «բիրիքով» տեսնելու ենք` նա անոնսավորեց ՔՊ–ի նախընտրական հանրահավաք և երթ: Ուզում է 2021–ի սցենա՞րը կրկնել` միգուցե, բայց երկու անգամ նույն գետը մտնել չի լինի:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՍՐԱՆՑ ՉԻ ՕԳՆԵԼՈՒ
Հայ–ամերիկյան զորավարժությունը, որն ընկալվեց որպես բացահայտ մարտահրավեր ռուսներին և պարսիկներին, ըստ ամենայնի, կապիտուլյանտի հուսահատ փորձն էր` համոզելու ԱՄՆ–ին, որ կտրուկ շրջադարձ է անում դեպի Վաշինգտոն և դեռ պետք կգա հավաքական Արևմուտքին: Սակայն նման է, որ «Բայդեն պապին» Նիկոլի արցունքներին չի հավատում: Ուստի տրամաբանական է թվում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի եզրակացությունը Հ1–ով հեռարձակված թունաժայթքման մասին. «Կարճ ասած էս հարցազրույցը ռուսների առաջ կզելու և ավագանու ընտրությունների քարոզչությանը մասնակցելու փորձ էր»:
«Կզելու» վարկածի օգտին է խոսում նաև այն փաստը, որ Նիկոլը ստեց` ասելով, որ զանգահարել է նաև Պուտինին, սակայն ՌԴ նախագահից իմանում ենք, որ ծավալուն նամակ է գրել: Ի դեպ, նաև հարց է ծագում` ինչո՞ւ են ԱԱԾ–ում հարցաքննել ԱՄՆ–ի անունով երդվող Ժիրայր Սէֆիլյանին` «ռուսական վագներների» հայաստանյան ներկայության մասին հայտարարելու առնչությամբ, և ինչո՞ւ նույն ԱԺԲ–ն հայտարարեց «վարչախմբի ճնշումների ուժգնացման» մասին: Ի դեպ, արևմտադավան քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը վստահ է, որ աշխարհաքաղաքական շրջադարձի գլխավոր խոչընդոտը հենց Նիկոլն է ու ՔՊ–ն. «Շրջադարձի համար հայ ժողովրդին անհրաժեշտ է հաղթահարել սուբյեկտիվ գործոնը, որը կապված է Հայաստանի իշխող վերնախավի, վերին ռազմաքաղաքական ղեկավարության հետ՝ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Խոսքը մի քանի հարյուր անհատների մասին է, որոնց անձնական շահերը հակասում են հայկական ապագային, որտեղ Հայաստանը անկախ, դինամիկ զարգացող եվրոպական երկիր է Մեծ Մերձավոր Արևելքում»:
Այսինքն` սկզբունքորեն Արևմուտքն ունի իրավահաջորդի խնդիր, քանզի լավ է ճանաչում Նիկոլի «գեղցի շուստրի» տեսակը, որը ցանկացած պահի կարող է իրենց «քցել» հանուն սեփական աթոռը պահելու գերխնդրի: Համ էլ «Акела промахнулся», Արցախում բարեհաջող վռնդվեց նիկոլահպատակ Արայիկը, որը պետք է կազմակերպեր բնակչության տարհանումը, և նախագահի պաշտոնը ստանձնեց Սամվել Շահրամանյանը, ով ոչ միայն վայելում է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների, քաղաքական և հոգևոր ընտրանու աջակցությունը, այլև առաջին հաջողությունն է գրանցել: Ի դեպ, ԱԺԲ–ական գաղափարախոս Արա Պարյանն էլ համոզված է. «Նիկոլ Փաշինյանի հակառուսական գործողություններն ու մանիպուլյացիաները ոչ այլ ինչի չեն հանգեցնում, քան ռուսական քարոզչության գրոհները Հայաստանի ուղղությամբ»:
Նարեկ Սամսոնյանն էլ փաստում է. «Կապիտուլյանտի երեկվա (երկուշաբթվա–խմբ.) հարցազրույցը թքածը լիզելու մասին էր ու խոսում էր վերջին շաբաթների հակառուսականության քարոզչական գծի ֆիասկոյի մասին: Ողջ հարցազրույցի ընթացքում հողատուն փորձում էր էժան կռուտիտներով ռուսներին համոզել, որ մեր երկրում չկա հակառուսականություն, այլ ուղղակի «սխալ ընկալում» է ձևավորվել ռուսների մոտ, որը շտկելու ուղղությամբ իրենք ակտիվ աշխատում են»:
Ի դեպ, կապիտուլյանտը փորձեց նաև ժխտել սեփական արցախածախությունը, վախը ինչի ասես դրդում է. «Ես չեմ ասել ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում, ես ասել եմ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...»: Հա, ի դեպ, քառակուսի կիլոմետրերի քանակն էլ «խառնեց», 29,7 հազարի փոխարեն 28 ու քանիս էր ասել, բայց Պետրոսն ուղղեց...
ՄԻԱՅՆ ՀԱՅԿՈՆ ԵՎ ՄԱՆԵՆ ԵՆ ՄԵԶ ՊԱԿԱՍ
Հողատուի կողմից ՀՀ տարածքը եթերում «պատահմամբ» 1000 քառակուսի կիլոմետրով պակաս ներկայացնելը թերևս արտացոլում է նոր հողատվության մտադրությունը, ասենք` նույն «անկլավների» տեսքով:
Սակայն անդրադառնանք արևմտյան «իրավահաջորդների» հարցին: Ժիրայր Սէֆիլյան, Հայկ Մարության, Մանե Թանդիլյան... «Տեռորիստը», Չեխիայի հետ կապված Զելենսկու տնազը, զավակներին Ավստրալիա փախցրած նիկոլական նախկին նախարարուհի... Դե տարբեր «խուրդա» դեմքերին չենք էլ հաշվում... Գնացե՛ք գրողի ծոցը: Նարեկ Սամսոնյանի դիտարկմամբ. «Հարցազրույցի առյուծի բաժինը (մոտավորապես 30 րոպե) նվիրեց Երևանի ՏԻՄ ընտրություններին, որտեղ էլ փորձեց Հայկ Մարությանին դարձնել հիմնական ընդդիմադիր թեկնածու ու նույն անասնական «բանականությանը» համահունչ փաստարկներով փորձեց ապացուցել, թե ինչքան լավ թեկնածու է Տիգրան Ավինյանը»:
Դե, փաստացի լրացուցիչ «փչացրեց» Ավինյանին, եթե որևէ մեկը Ավինյանին դեռ հոգեբանորեն չէր նույնացնում Նիկոլի հետ, ապա այլևս այդպիսիք չմնացին: Իսկ Հայկոյին այդքան վատաբանելով, կամա թե ակամա 2018–ի այն «մերժիստներին», ովքեր չեն ուզում ո՛չ «հեղափոխությանը դավաճանած» Նիկոլին, ո՛չ (ՔՊ–ի զոմբիների բառապաշարով ասած) «ռոբասերժադաշնակներին» մոտիվացրեց դեպի կլոուն Հայկո... Ի դեպ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մոնիթորինգ է արել, թե ընտրարշավում ով ինչքան գովազդային ծախս է արել Ֆեյսբուքում ու Ինսթագրամում, և առաջին տեղում է Մանեն և «Ապրելու երկիրը», երկրորդը Ավինյանը և ՔՊ–ն, երրորդը Հայկոն: «Օֆլայն», այսինքն` ֆիզիկական ծախսերն էլ մոտավորապես նույն համամասնությամբ են և վիթխարի թվեր են, գումարած դրան Ռուբեն Վարդանյանի «պրոտեժե» Մանե Թանդիլյանը կարծես ունի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանատների աջակցությունը:
Ի դեպ, Նիկոլը Ավինյանի ընտրությունը համարեց «կայունության երաշխիք», իսկ չընտրվելը համարեց քաղաքացիական անկարգություններով հղի... Այսինքն, սպառնում է իր անխուսափելի գնալու ժամանակ նոր «Մարտի 1» հրահրե՞լ: ՔՊ–ական քարոզչամեքենան էլ փորձում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանը մեղադրել քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ, գողը բոլորից բարձր է գոռում «բռնե՛ք գողին»: Մեկ էլ քաղաքացիական պատերազմի կոչ է անում արտերկրի մի «հայազգի» ավանտյուրիստ, ում անունը չենք տալիս նրա PR–ը ակամա չանելու նկատառումով: Իսկ ՔՊ–ականները թող հանգստանան, տիտղոսային ընդդիմությունը շահագրգռված է իշխանափոխությունից հետո դրանց բոլորին բարեհաջող հասցնել քննիչների մոտ և դատարաններ, կապիտուլյանտի թիմակիցները լիքը «երգելու» բաներ ունեն, այդ թվում` 2018–ի իշխանազավթման իրական պատվիրատուների և «մեդիատորների» մասին:
Հա, կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանն էլ, նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանի տեղեկացմամբ, POLITICO Europe պարբերականի թղթակցի հետ հարցազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան–Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի, ինչպես նաև դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում առկա իրավիճակի հաղթահարման անհրաժեշտության մասին։ Տեսնես այս անգա՞մ ինչ գարշանքներ է բլթացրել, ո՞ւմ գրպանն է գցել սեփական ազգադավ գործերը: Համ էլ խոսում են, որ «№1 բորտը» հիմա մշտապես կազմուպատրաստ վիճակում է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ