Թրքահպատակ իշխանությունների հերթական մեծ սուտը բացահայտվեց. Միքայել Գրիգորյան
Զարկերակ
Սուտը կարճ կյանք ունի, դա փաստ է:
Թրքահպատակ իշխանությունների հերթական մեծ սուտը բացահայտվեց:
Ինչպես տեղյակ եք կարճվել է ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով դեռ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ափալ-թափալ հարուցված խայտառակ ՇԻՆԾՈՒ քրեական գործը:
Այդ գործը հարուցել էին հայտնի շառ անողների, կապիտուլյանտի անձնական օգտագործման իր հանդիսացողների տված ԿԵՂԾ հաղորդման հինման վրա: Այսօր այդ «կարված» գործը կարճվել է հենց հանցակազմի բացակայության հիմքով: Հիմա մենք ականատես ենք լինում, թե ինչպես են մեկը մյուսի հետևից պայթում նիքոլի փչած ստի փուչիկները: Մենք տեսնում ենք թե ոնց է «ցնդում» այն սուտը, որը դավաճանների իշխանությունը ցանկացած թեմայի վերաբերյալ բերում էր որպես հակափաստարկ:
Դավաճանական ոհմակը իր կողմից գեներացված կեղծիքների պես մի օր «պայթելու» է: Հայ հասարակությանը այլևս հնարավոր չի ստերով մոլորեցնել, հայ հասարակությունը ձեզ արդեն բացահայտել է:
Ստերի հիմքի վրա կառուցված իշխանությունը շատ կարճ կյանք ունի: