Իգոր Նիկոլաևը ծանր վիճակում հոսպիտալացվել է
Շոու բիզնես
63-ամյա Իգոր Նիկոլաևը ծանր վիճակում հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Mash-ը։
«Այսօր կոմպոզիտորին կրկին տեղափոխել են հիվանդանոց։ Ենթադրաբար, անհրաժեշտ է նոր վիրահատություն։ Այժմ կոմպոզիտորը չի պատասխանում զանգերին և մեկնաբանություններ չի տալիս»,- հայտնում է Telegram ալիքը։
Այս պահին այլ տեղեկություններ հայտնի չեն արտիստի առողջական վիճակի մասին։
